«Այս որոշման կամ հնարավոր որոշումը միտված է բուհերին առավել ազատություններ տալուն, այսինքն՝ ակադեմիական ազատություններ տալուն: Գաղտնիք չէ, որ տարբեր ֆակուլտետներում այդ խնդիրը ժամանակին բարձրացվում էր»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԵՊՀ ուսանողների դասադուլին: