Thursday, 25 04 2024
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն

Վարձակալության գործընթացում կոռուպցիոն չարաշահումներով «Հավաքական թիմերի մարզական կենտրոն»-ին 85.5մլն դրամի վնաս է պատճառվել

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրել է 100 տոկոս պետական բաժնետոմսեր ունեցող «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ին պատկանող շենքի և հողամասի վարձակալության գործընթացը: Ուսումնասիրությունների լիարժեքությունն ապահովելու համար անհրաժեշտ տվյալներ ու փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ պետական եկամունտների կոմիտեից:

Արդյունքում պարզվել է,որ «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ի և մի ՍՊԸ-ի միջև, որի հիմնադիրը հանդիսանում է ՓԲԸ-ի տնօրենի կինը, 2007թ.-ին կնքվել է 25 տարի ժամկետով կնքված վարձակալության պայմանագիր, որով ամսական 480.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց ՍՊԸ-ին է հանձնվել նշված պետական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 6580.8 ք/մ մակերեսով շենքը և 1.1807 հա մակերեսով հողամասը։

Սկսած 2016թ.՝ ՍՊԸ-ն ամսական վարձավճարները չի կատարել, ինչի հետևանքով 2019թ, հունիսի 30-ի դրությամբ առաջացել է 13.5 մլն ՀՀ դրամի պարտավորություն:

Ուսումանսիրությամբ պարզվել է նաև, որ նշված անշարժ գույքը 2007թ. վարձակալելուց հետո ՍՊԸ-ն նույն տարվանից դրա տարբեր մասերը ավելի բարձր գներով ենթավարձակալության է հանձնել այլ կազմակերպությունների: Տրամադրված յուրաքանչյուր 1276 քմ մակերեսով մարզադահլիճի վարձավճար է սահմանվել ամսական շուրջ 300.000 ՀՀ դրամից մինչև 700.000 ՀՀ դրամը կամ ընդհանուր 2552 ք/մ մակերեսի դիմաց՝ ամսական առնվազն 1 մլն ՀՀ դրամ: Նշված տարածքները ՍՊԸ-ին ամսական ընդամենը 480.000 ՀՀ դրամով վարձակալության հանձնելու հետևանքով ՓԲԸ-ն, փաստորեն, որպես եկամուտ չի ստացել ամսական առնվազն 500.000 ՀՀ դրամ, որը 12 տարվա համար կազմում է 72 մլն ՀՀ դրամ:

Այսպիսով, արձանագրված փաստերը վկայում են, որ ՓԲԸ-ի պատասխանատու ծառայողն իր կարգադրիչ կամ այլ լիազորություններն օգտագործել է այդ կազմակերպության շահերին հակառակ և իր կամ ուրիշ անձանց օգտին կամ առավելություններ ձեռք բերելու նպատակով՝ ՓԲԸ-ի նշված շենքը և հողամասը ակնհայտ ոչ շահավետ պայմաններով վարձակալության հանձնելով իր կնոջ հիմնադրած ՍՊԸ-ին, վերջինս էլ գույքի մի մասը շուրջ 2 անգամ բարձր գնով ենթավարձակալության է հանձնել այլ իրավաբանական անձանց: Բացի այդ՝ 2016թ. սկսած ՍՊԸ-ի կողմից պայմանագրով նախատեսված ամսական վարձավճարները չվճարելու պայմաններում պետական ՓԲԸ պատասխանատու ծառայողները, ունենալով համապատասխան պարտականություն, միջոցներ չեն ձեռնարկել վարձավճարների գանձման և պայմանագրի լուծման ուղղությամբ: Այս առերևույթ հանցավոր դրսևորումների հետևանքով «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ի համար առաջացել են ծանր հետևանքներ՝ պատճառվել է ընդհանուր մոտ 85.5մլն դրամի վնաս:

ՈՒսումնասիրության արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նշված փաստերի առիթվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում