Friday, 29 03 2024
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է

Այդ զենքը Մոսկվան մեզ պետք է նվիրի, թող որպես լավություն «չծախեն» մեր վրա

Ադրբեջանին մատակարարվող զենքի հարց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին չի քննարկվել, այն խորհրդարանական վեհաժողովի կոմպետենտության շրջանակում չէ: Այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում փակ նիստից հետո հայտարարել է ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ, Եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը:

«Կան երկրների ղեկավարներ, որոնք, հավանաբար, այս հարցը քննարկում են, բայց ես չեմ կարող զենքի մասին որևէ բան ասել: Այս մասին բազմիցս խոսվել է»,- մանրամասնեց Կալաշնիկովը։ Նա ասաց, որ ՌԴ-ն ոչ միայն Ադրբեջանին է զենք վաճառում, այլև իր բոլոր գործընկերներին, այդ թվում՝ Հայաստանին: «ՀՀ-ին այնպիսի զինատեսակներ են տրամադրվել, որոնք նախկինում երբեք չեն եղել, այնպես որ, կարծում եմ, այս հարցում ՌԴ-ից զինատեսակների մատակարարման համար նեղանալը «մեղք է»:

ՀՀ-ին նաև վաճառվում է այնպիսի զենք, որն այլ երկրներին չի վաճառվում»,- ասել է Կալաշնիկովը։

https://azat.tv/wp-content/uploads/2019/10/paterazmy-menq-chenq-sksel-duq-n162016-1.jpg

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ խնդիրն այն է, որ եթե Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, ապա դրանից բխում է, որ Հայաստանի հակառակորդներին, Հայաստանին պատերազմով սպառնացողներին Ռուսաստանը չպետք է զենք վաճառի: «Եվ եթե Ռուսաստանը Հայաստանին համարում է դաշնակից, իսկ Հայաստանն էլ այդ զենքի կարիքն ունի, ուրեմն, այո՛, պետք է մատակարարի զենք, բա էլ ո՞ր օրվա դաշնակիցն է։ Ու դա չպետք է որպես լավություն «ծախի» մեր վրա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր այն դիտարկմանը, որ փաստորեն Մոսկվան տարբեր մակարդակներով՝ այդ թվում Հայաստանում Ռուսաստանի դեսպանի շուրթերով հասկացնում է, որ իրենց դուր չի գալիս այդ հարցի շուրջ Հայաստանից հնչող քննադատությունները, Մեհրաբյանն արձագանքեց. «Եթե իրենք համարում են, որ իրենք ու իրենց քաղաքականությունը, դեսպանն ու դեսպանատունը հնդկական կով են, որոնց նույնիսկ «սիգնալ» տալ չի կարելի, դա ուրիշ հարց է։ Բայց ի վերջո՝ մենք պետք է հասկանանք, թե ինչ է նշանակում դաշնակից, և ինչ չի նշանակում դաշնակից։ Խոսքն ընդամենը դրա մասին է։ Ռուսաստանը Հայաստանին ընկալում է որպես մանրադրամ, ու ըստ այդմ էլ իրենք առաջնորդվում են»։

Ըստ քաղաքագետի՝ Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր ռազմատնտեսական համագործակցությունը և իր անվտանգության քաղաքականությունը. «Նախևառաջ շատ պարզ բան՝ Հայաստանը բազմաթիվ քայլեր կարող է անել տարբեր ուղղություններով, և այստեղ Ռուսաստանի սահմանափակող դերը պետք է հանել։ Հայաստանի տարածքում զորավարժություններ անելու հնարավորությունը սահմանափակ է. մենք, օրինակ, հույների, վրացիների հետ չենք կարողանում Հայաստանում զորավարժություններ անցկացնել։ Հարց է առաջանում՝ հանուն ինչի՞»։

Մեր զրուցակիցը անդրադառնալով Հայաստան ժամանած պատվիրակության կողմից հնչեցված գնահատականներին՝ ասաց. «Նրանք եկել էին, մտածելով, թե գործ ունեն հիմարների հետ։ Իսկ այստեղ նաև լրատվամիջոցները բացատրեցին՝ եթե փորձեք որևէ մեկին հիմարի տեղ դնել, մտածե՛ք, առաջին հիմարը դուք եք»։

https://i.ytimg.com/vi/SktvArIiaoc/maxresdefault.jpg

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Կալաշնիկովի դիտարկումներին՝ ասաց. «Մենք նրանց առաջ պետք է հարց դնենք՝ կա՛մ դուք մեր դաշնակիցն ենք, մեր հակառակորդների թշնամին, կա՛մ նրանց դաշնակիցն եք ու մեր թշնամին։ Պետք է նրանց ասենք՝ կողմնորոշվե՛ք։ Եթե իրենց զենքը վաճառում եք, մեզ պետք է նվիրեք։ Եթե մենք դաշնակից ենք, նշանակում է՝ մեր շահերը համընկնում են, մեր ռազմավարական շահերը համընկնում են։ Դուք զենք ունեք, մենք՝ զինվորական, զենքը տալիս եք, որպեսզի մենք մեր ընդհանուր շահերը պաշտպանենք։ Դուք որպես դաշնակից զենքը մեզ վաճառում եք, որ ձեր շահերը պաշտպանե՞նք, փող տանք՝ ձեզ պաշտպանե՞նք, հա՛մ պաշտպանենք, հա՛մ վճարե՞նք։

Դուք պետք է վճարեք ու զենքը տաք։ Վճարե՛ք, որ ձեր շահերն այս տարածաշրջանում պաշտպանենք»։

Մեր զրուցակիցը հավելեց. «Մենք իհարկե պետք է վրդովվենք։ Ընդհանրապես պետք է հարց դնենք՝ կողմնորոշվեք, եթե ձեր շահերը մեզ հետ համընկնում են, նշանակում է՝ իրենք ինչ ունեն, պետք է տան մեզ, մենք ինչ ունենք՝ տանք իրենց։ Մենք ունենք հաղթող զինվորականներ, իրենք՝ զենք։ Համատեղ աշխատանքը դա է, տալիս են զենքը, մենք այդ զենքով պաշտպանում ենք մեր ընդհանուր շահերը։ 1921 թվականի մարտի 16-ի Լենին-Աթաթուրք դաշինքը չեն փոխել, նրանց հետ էլ են դաշնակից։ Մեր հակառակորդի, թշնամու դաշնակիցը մեր դաշնակիցը չէ, թշնամին է։ Տրամաբանական խնդիր է, բայց պարոն Կալաշնիկովին դա չի վերաբերում, նրանք տրամաբանական խնդիրներ չեն կարողանում լուծել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում