Լուրեր
Տրվել է պաշտոնական ընթրիք ի պատիվ Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի և նրա տիկնոջ
  • 14:28
  • 2019-11-06
  • Դիտումներ՝ *

Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի և տիկին Վլասիա Պավլոպուլուի՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի անունից երեկ տրվել է պաշտոնական ընթրիք:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը մասնավորապես նշել են, որ հնագույն քաղաքակրթություն ունեցող երկու ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերությունները, նման ճակատագրերը, պատմական, մշակութային ընդհանրությունները և ընդհանուր արժեքներն ամուր հիմք են երկու երկրների հետագա ավելի խորը ու բազմաձևաչափ համագործակցության համար:

  • Դիտումներ՝ *