Լուրեր
Եթե պետք լինի, ապա էլի կանենք. Պավել Մանուկյան
  • 14:27
  • 2019-11-06
  • Դիտումներ՝ *

«Սասնա ծռերի» առջեւ դրված էր հայրենիքի կորուստը, եւ նրանք ճիշտ քայլ են արել, եթե անհրաժեշտ լինի, ապա էլի են անելու։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող «Սասնա ծռերի» գործով դատական նիստին իր ցուցմունքում նշեց «Սասնա ծռերի անդամ Պավել Մանուկյանը։

«Թե կամավորագրման պահով եւ թե ՊԲ նախարարի հետ անձամբ եմ խոսել, որ դադարեցնում ենք քաղաքական գործունեությունը դադարեցվում է եւ մենք պատրաստ ենք աջակցել պետությանը։ Բոլոր մեր մեթոդներն արժանացել են ռեժիմի դժկամությանը, չոր մերժման ու հալածանքին։ Մեր առջեւ դրված էր հայրենիքի կորուստը, եւ մենք ճիշտ ենք արել, եթե պետք լինի, ապա էլի կանենք։ Եթե հայ ժողովրդի առաջ գործում են պետական տեռորով, այնպես որ սիրելի տիկնայք ձեր ամուսիններին սպանողներն այստեղ նստած չեն»,- ասաց Մանուկյանը։

  • Դիտումներ՝ *