Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

НГ. Օտարերկրյա ներդրողներին արդեն քիչ է հետաքրքրում ռուսական տնտեսությունը

Ըստ ռուսական Независимая газета թերթի` ԲՐԻԿ անդամ երկրների մեջ, որտեղ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը և Չինաստանը, Ռուսաստանն ամենացածր տնտեսական ցուցանիշներն ունի: Այս մասին անցած շաբաթ հայտնել է Ռուսաստանը: Եվս մեկ փաստ, որին ուշադրություն է դարձրել վիճակագրական այդ ծառայությունը, կապիտալի արտահոսքն է և ներդրումների պակասը: Հունվար-սեպտեմբերին ներդրումները Ռուսաստանում կրճատվել են 13%-ով: Այս տարվա հաշվետու ժամանակաշրջանում ռուսական տնտեսությունում օտարերկրյա ներդրումները կազմել են 47.488 մլրդ դոլար, ինչը անցած տարվա հունվար սեպտեմբեր ամիսների համեմատ նվազել է 13,2%-ով:
Բարձրագույն տնտեսական դպրոցի ղեկավար Եվգենի Յասինի խոսքերով, աշխարհում ներդրումների հետ կապված լուրջ խնդիրներ կան: Ռուսական տնտեսությունն, անկասկած, հետաքրքրում է ներդրողներին, սակայն գործարարների մոտ մտահոգություններ կան ներդրումային մթնոլորտի, բիզնեսի և պետության փոխհարաբերությունների առումով: Յասին հիշեցրել է ռուսական կապիտալի արտահոսքի վերաբերյալ: «Հայրենական բիզնեսի այսօրինակ պահվածքը ազդանշան է իշխանությունների համար. պետք է հստակ պահել քաղաքական գիծը, բիզնեսի համար հարմար մթնոլորտ ստեղծել»,- ասել է փորձագետը: Իսկ այս պահին Ռուսաստանի տնտեսությունում տեղի է ունենում լճացում, ինչը նաև ներդրումների պակասի հետևանք է: «2–3%-անոց աճը բնորոշ է զարգացած երկրներին, այլ ոչ թե «երիտասարդ շուկայական տնտեսություն» ունեցող երկրին»,- ասել է Յասինը:
Մեկ այլ փորձագետի` Վալերի Միրոնովի կարծիքով, կապիտալի արտահոսքը Ռուսաստանից պայմանավորված է ինչպես համաշխարհային, այնպես էլ ներռուսաստանյան գործընթացներով: Ըստ նրա` մինչև ճգնաժամը ներդրողները շահագրգռված էին ոչ միայն ստացվող բարձր եկամուտների պատճառով, այլև ռուսական արտարժույթի ամուր դիրքերով: Այս պահին ռուբլին թուլանում է, և հնարավոր է, որ դա շարունակվի նաև ապագայում, և հին մոդելն այլևս չի կարող գործել: Այդ պատճառով ներդրումների առումով Ռուսաստանը չի կարող մրցակցել Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի հետ, որոնք ունեն լուրջ առավելություն, օրինակ` էժան աշխատուժ: Ռոսստատի տվյալներով, ռուսական ՀՆԱ-ն երրորդ եռամսյակում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,7%-ով, մինչդեռ Հնդկաստանում և Բրազիլիայում` 8,8% և 8,7%-ով համապատասխանաբար: Չինաստանը նույն ժամանակահատվածում աճել է 10,6%-ով: Ռուսաստանը նաև բացասական ցուցանիշներ ունի սղաճի առումով: Այս տարի այն արդեն կազմում է 7%, մինչդեռ Չինաստանում այն կազմել է 3,6%, Բրազիլիայում 4,7%, ԱՄՆ-ում` 1,1%, գերմանիայում` 1,3%. Միայն Հնդկաստանում այն ավելին է եղել Ռուսաստանից` կազմելով 9,8%:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում