ԱԺ-ն այսօր քննարկում է գիտության ֆինանսավորման հիմնախնդիրների հարցը: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ԱԺ նիստերի դահլիճում տեղի է ունենում քննարկում: Նիստը վարող պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն իր խոսքում մասնավորապես նշել է.
«ՀՀ-ում գիտությունը ոչ բավարար է ֆինանսավորվել, բայց փաստ է, որ երիտասարդներին մոտիվացնելու համար պետք է ֆինանսավորում, աշխատավարձերը պետք է բարձր լինեն, որ գան դեպի գիտություն, շեշտը դնում ենք այթի ոլորտի վրա, տուժում է բնագիտական թևը»: