ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Ռոբերտ Մենենդեսը հայտարարել Է, որ կներկայացնի բանաձեւ, որը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից պահանջում Է Կոնգրեսին հաշվետվություն ներկայացնել մարդու իրավունքների այն խախտումների մասին, որոնք Թուրքիայի կողմից կատարվել են Սիրիայում:
«Թուրքիան Էրդողանի օրոք չի կարող դիտվել որպես դաշնակից»,- Մենենդեսի խոսքը մեջբերել Է The Hill-ը:
«Հենց դրա համար Էլ ես այսօր շտապ կարգով ներկայացնում եմ բանաձեւ եւ խնդրում եմ պետքարտուղարին 30 օրվա ընթացքում տեղեկացնել Սենատին Սիրիայում Թուրքիայի կողմից մարդու իրավունքների խախտումների մասշտաբների մասին»,- հավելել Է սենատորը:
Նշվում Է, որ բանաձեւը հղում Է անում «Օտարերկրյա օգնության մասին» օրենքին, հետեւաբար դրա շուրջ քվեարկությունը կարող Է անցկացվել արդեն 10 օրից:
Օրենքի համաձայն՝ վարչակազմը 30 օր կունենա, որպեսզի զեկույց ներկայացնի, ինչից հետո Կոնգրեսը կարող Է քվեարկել անվտանգության բնագավառում Թուրքիային ցանկացած օգնություն դադարեցնելու օգտին:
Իր ելույթում Մենենդեսը կոչ Է արել Թրամփին՝ չեղարկել նոյեմբերի 13-ին Թուրքիայի նախագահի հետ նախատեսված հանդիպումը եւ «կանգնել Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում երկկուսակցական կոնսենսուսի կողմում առ այն, որ Թուրքիան Էրդողանի օրոք ԱՄՆ-ի բարեկամը չԷ», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: