Ապրիլի 13-ին նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին նշանակեց ՀՀ վարչապետի պաշտոնում:
iravaban.net-ի փոխանցմամբ՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի` «Պատգամավորի լիազորությունները դադարում են Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու, Ազգային ժողովն արձակվելու, Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պայմանները խախտելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու, մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայելու, ազատազրկման դատապարտվելու, անգործունակ ճանաչվելու և հրաժարականի դեպքերում: Պատգամավորի լիազորությունների դադարման կարգը սահմանվում է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով»:
Ինչպես երևում է` Սահմանադրության մեջ սպառիչ կերպով սահմանված է ԱԺ պատգամավորի լիազորությունների դադարման հիմքերը, իսկ ԱԺ կանոնակարգ օրենքում` պատգամավորի լիազորությունների դադարման կարգը: Հատկանշական է, որ 2012 թվականի մարտի 19-ին Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում փոփոխություններ և լրացումներ են կատարվել և ամրագրվել է, որ պատգամավորի լիազորությունների դադարման հիմք է այն, որ նա պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում կամ առևտրային կազմակերպությունում նշանակվել (ընտրվել) է պաշտոնում:
Այս դեպքում, ստացվում է, որ 2012 թվականի մարտի 19-ին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով նախատեսվել է ԱԺ պատգամավորի լիազորությունների դադարման մի նոր հիմք, որը սահմանված չէ ՀՀ Սահմանադրությամբ, մինչդեռ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը հստակ սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ: Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը:
Մանրամասները՝ iravaban.net-ում










































