Սիրիայի հյուսիս արևմուտքում, Ռումեյլան քաղաքի մերձակայքում գտնվող նավթահանքը հայտնվել է հանրապետության կառավարական զորքերի վերահսկողության տակ:
Այս մասին հաղորդում է Sham FM ռադիոկայանը:
Նշվում է, որ կառավարական զորքերի ստորաբաժանումները վերջին մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ են գրավել այս օբյեկտը:
Սակայն չի նշվում, թե մինչ այդ նավթահանքը ու վերահսկողության տակ է գտնվել: