Thursday, 25 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել

Ցեղասպանության բանաձևը նշանակալից հաղթանակ է, սակայն ճշմարտությունները չպետք է անտեսվեն

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

2019 թ․ հոկտեմբերի 29-ին ամերիկահայերը նշանակալից հաղթանակ տարան ԱՄՆ Կոնգրեսի սրահներում: 35 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանության փաստերն հաստատող թիվ 296 բանաձևը։

Ես օգտագործեցի հաստատող եզրույթը, քանի որ ի տարբերություն բազմաթիվ հայ և ոչ հայ մեկնաբանների, առաջին անգամը չէր, որ Միացյալ Նահանգները ճանաչում էր Հայոց ցեղասպանությունը։ Իրականում, սա ամերիկյան կառավարության կողմից հինգերորդ ճանաչումն էր: Ինչպես անցյալ տարիներին ես արդեն բազմիցս ասել եմ, որ Միացյալ Նահանգների կառավարությունն առաջին անգամ Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1951-ին, երբ պաշտոնական փաստաթուղթ էր ուղարկել Արդարադատության միջազգային դատարան (Համաշխարհային դատարան)՝ Հայոց ցեղասպանությունը ներկայացնելով որպես ցեղասպանության օրինակ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1975 և 1984 թվականներին ընդունված երկու բանաձևերով, իսկ նախագահ Ռոնալդ Ռեյգանը նախագահական հռչակագիր է հրապարակել 1981 թ․ ապրիլի 22-ին՝ վկայակոչելով Հայոց ցեղասպանությունը:

Տարբեր մեկնաբանների կողմից արված սխալ մեկնաբանությունների թվում էին այնպիսի հայտարարություններ, ինչպիսիք էին.

1. «2019 թ. հոկտեմբերի 29-ին Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջին անգամն էր հարյուր տարում, երբ Միացյալ Նահանգները ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»: Այդպես չի եղել․․․ Իրականում, թիվ 296 բանաձևի տեքստն ինքնին թվարկում է Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ-ի կողմից բոլոր նախորդ ճանաչումները և այն նկարագրում է որպես հաստատում, այլ ոչ թե ճանաչում:

2. «Թիվ 296 բանաձևը սահմանում է ԱՄՆ կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականությունը»: Նման բան չի արվել։ Այս բանաձևը, դրան նախորդած մյուսների նման ոչ պարտադիր բանաձև է, որն արտահայտում է պարզապես Կոնգրեսի կամքը: Դա օրենք չէ և իրավական հետևանքներ չունի:

3. «Թիվ 296 բանաձևը պարտավորեցնում է Թրամփին օգտագործել ցեղասպանություն եզրույթն իր հաջորդ ապրիլքսանչորսյան ուղերձում»: Նախագահը, ցանկության դեպքում, կարող է օգտագործել այլ մեղմասացություններ՝ Հայոց ցեղասպանությունը նկարագրելու համար, ինչպես ինքն ու ԱՄՆ այլ նախագահներ արել են նախագահ Ռեյգանից հետո:

4. «Թիվ 296 բանաձևը թույլ կտա հայերին դատական հայցեր ներկայացնել ԱՄՆ-ի դատարաններում Թուրքիայի դեմ՝ պահանջելով վերականգնել Ցեղասպանության ընթացքում կրած վնասները»։ Սա ճիշտ չէ։ Ինչպես վերը նշվեց, Կոնգրեսի երկու նմանատիպ բանաձևերն ընդունվել են 1975 և 1984 թվականներին, որոնք չենօգնել հայերին ԱՄՆ դատարաններում որևէ դատական գործ շահել Թուրքիայի դեմ:

5. «Թիվ 296 բանաձևի ընդունումից հետո, եթե ԱՄՆ Սենատն ընդունի իր համապատասխան բանաձևը (Սենատի թիվ 150 բանաձև), և նախագահ Թրամփը ստորագրի այն, այն ժամանակ այդ բանաձևը կստանա օրենքի ուժ»։ Սա ճիշտ չէ, քանի որ ինչպես Ներկայացուցիչների պալատի և այնպես էլ Սենատի տարբերակները «առանձին» բանաձևեր են։ Եթե Սենատի տարբերակը նույնպես ընդունվի, ապա բանաձևը չի փոխանցվի նախագահին ստորագրման համար, քանի որ Պալատի և Սենատի տարբերակաները չեն ներկայացվել որպես «Համատեղ բանաձև»:

Այնուամենայնիվ, վերոնշյալ պարզաբանումներից և ոչ մեկը չի արվում 2019 թ․ հոկտեմբերի 29-ին ընդունված թիվ 296 բանաձևն արժեզրկելու համար։ Ստորև ներկայացված են այն պատճառները, թե ինչու է այս բանաձևը նշանակալից հաղթանակ Հայ Դատի համար․

1. 35 տարի շարունակ Ներկայացուցիչների պալատում Ցեղասպանության բանաձևի ընդունման փորձ կատարելուց հետո, ամերիկահայ համայնքի համար սա նշանակալից ձեռքբերում է՝ վերջապես կարողանալ նման հաղթանակ նշել։ Հնարավոր չէ շարունակ պահանջել, որ հայ հանրությունը տասնամյակներ շարունակ աջակցի մի գործի՝ առանց ժամանակ առ ժամանակ որոշակի արդյունքի հասնելու: Այս հաղթանակը կաշխուժացնի ամերիկահայերին՝ շարունակելու իրենց նվիրվածությունը Հայ Դատին և ավելի շատ աշխատել ավելի մեծ նվաճումների հասնելու համար:

2. Թեև 296 բանաձևի ընդունումը չի պարտադրում Միացյալ Նահանգների նախագահին, սակայն մեծացնում է ճնշումը նրա վրա, որպեսզի պատշաճ ձևով ճանաչի Հայոց ցեղասպանությունը ապրիլքսանչորսյան իր հայտարարության մեջ:

3. Թիվ 296 բանաձևը նաև դժվարացնում է Թուրքիայի կառավարության վիճակը՝ շարունակելու Հայոց ցեղասպանության ժխտումը:

4. Տարօրինակորեն, թիվ 296 բանաձևի ընդունմանը Թուրքիայի ղեկավարների կոշտ արձագանքները նպաստեցին թուրք ժողովրդին և ամբողջ աշխարհին Հայոց ցեղասպանության մասին հիշեցմանը։

5. Թիվ 296 բանաձևի ընդունման վերաբերյալ հազարավոր հոդվածներ, հեռուստատեսային հաղորդումներ և սոցիալական ցանցերիգրառումներ օգնեցին ավելի հանրայնացնել Հայոց ցեղասպանությունն ամբողջ աշխարհում: Ցեղասպանությունից հետո ավելի քան 100 տարի անց, արդարության համար ճիչը դեռևս հնչում է հայերի և նրանց աջակիցների ակտիվության շնորհիվ։

6. Թիվ 296 բանաձևի ընդունումը ևս մեկ քայլ է Թուրքիայի և համաշխարհային հանրության վրա հայերի կողմից ճնշում գործադրելու պայքարում՝ հետագա քայլեր ձեռնարկելու Ցեղասպանության հետևանքով պատճառված վնասը հատուցելու համար՝ չնայած ավելի քան մեկդարյա ուշացմանը․․․

7. Բացի պատմական իրադարձության տարեգրության ուղղումից, Ցեղասպանության բանաձևի ընդունմանն ուղղված ջանքերը քաղաքական պայքար են ամերիկահայ համայնքի և Թուրքիայի կառավարության ու նրա վճարովի լոբբիստների միջև, թե որ կողմն ավելի մեծ քաղաքական ազդեցություն ունի Վաշինգտոնում: Ճնշող մեծամասնության հաղթանակը (405 ձայն ընդդեմ 11-ի) Թուրքիայի ջախջախիչ պարտության և հայերի լիարժեք հաղթանակի ակնհայտ մատնանիշէ։

8. Տարիներ շարունակ Թուրքիայի կառավարությունը տասնյակ միլիոնավոր դոլարներ է վատնել՝ վարձելով ամերիկյան բարձրակարգ լոբբիստական ընկերություններ՝ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևերի հաստատումը խափանելու ձախողված փորձերի համար: Անհնարին է խեղաթյուրել ցեղասպանությունը որպես մարդկային արարք, անկախ նրանից, թե քանի միլիարդ դոլար է ծախսում Թուրքիան լոբբիստների վրա:

9. Թուրքիայի պարտությունը նաև ուղերձ է թուրքական հասարակությանը, որ իրենց վճարած հարկերը մսխվում են իրենց կառավարության կողմից`անհերքելին ժխտելու համար:

0. Ոմանք թիվ 296 բանաձևի ընդունում պատճառաբանում էին նրանով, որ Կոնգրեսը օգտվել է Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև լարված հարաբերություններից: Չնայած դա ճիշտ է, բայց կան մի քանի հակափաստարկներ.

ա) Կոնգրեսը քաղաքական մարմին է. հետևաբար, նրա բոլոր քննարկումներն ու որոշումները քաղաքական բնույթ են կրում.

բ) Եթե չլինեին ամերիկահայ կազմակերպությունների և ամերիկահայ համայնքի եռանդուն ջանքերը, երաշխիք չկար, որ այդ բանաձևը հայտնվեր Ներկայացուցիչների պալատի օրակարգում: Քանի որ ԱՄՆ-ի Կոնգրեսը դժգոհ էր Թուրքիայի կողմից Հյուսիսային Սիրիա ներխուժումից, Ներկայացուցիչների պալատը կգոհանար 2019 թ․ հոկտեմբերի 29-ին Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառող բանաձև ընդունելով՝ քրդերի դեմ իր բարբարոսական հարձակումների համար: Սակայն հայկական ակտիվության պատճառով Ներկայացուցիչների պալատը նույն օրը ընդունեց նաև Հայոց ցեղասպանության մասին բանաձևը:

գ) Մենք չենք կարող այնքան միամիտ լինել ակնկալելու, որ որևէ կառավարություն կպաշտպանի Հայ դատը, եթե դա անելով կհակասի իր շահերին։ Միանգամայն տրամաբանական է, որ Հայոց ցեղասպանության դատապարտումը համընկնում էր Թուրքիայի նկատմամբ այլ պատճառներով Կոնգրեսի զայրութի հետ։ Փաստորեն, որքան շատ հայերը կարողանան գտնել իրենց շահերը այլ երկրների շահերի հետ համապատասխանելու պատճառներ, այնքան ավելի հաջողակ կլինեն Հայ դատի հետապնդման հարցում:

Որպես հաջորդ քայլ, ես հույս ունեմ, որ ԱՄՆ Սենատը կընդունի Սենատի թիվ 150 բանաձևը։ Սա կարևոր է, քանի որ ԱՄՆ Սենատը երբեք չի ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Եվ միգուցե հաջորդ տարի Հայոց ցեղասպանության բանաձևը կարող է վերանայվել, բայց այս անգամ որպես «Համատեղ բանաձև», ինչը կնշանակի, որ եթե Կոնգրեսի պալատները բանաձևն ընդունեն, իսկ Նախագահը ստորագրի այն, ապա Հայոց ցեղասպանության բանաձևը կդառնա ԱՄՆ օրենք, և ոչ թե պարզապես «ոչ պարտադիր» բանաձև: Սա Ամերիկայի ապագա բոլոր նախագահներին պարտավորեցնելու է օգտագործել Հայոց ցեղասպանություն եզրույթը իրենց ապրիլքսանչորսյան ուղերձներում կամ որևէ այլ առիթով։

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում