Friday, 19 04 2024
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա

Նորմալ է, որ բողոքներ կան, բարեփոխումների ծավալը մեծ է. Արայիկ Հարությունյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով իր անվան շուրջ ձևավորված աղմուկին՝ նշեց, որ այն գործընթացները, որոնք տեղի են ունեում և որոշակի դժգոհության առիթ են դառնում մի բանի պատճառով են. «Բարեփոխումները, որոք տեղի են ունենում ՀՀ կրթության, գիտության և մշակույթի ոլորոտում, մասշտաբային են, հայեցակարգային են, և բնական է, որ հին իներցիաներին վնաս են, որոշակի խմբերի շահերն են բախվում, կան որոշակի կարծրատիպեր: Ես դա նորմալ գործընթաց եմ համարում, պետք է համբերատար խոսելով, եթերներում բացատրելով՝ հասնենք այն նպատակին, որը դրված է»:

Հարցին՝ սկանդալը հաջողության նշա՞ն եք համարում, նախարարը պատասխանեց, որ սկանդալը կապված է ընկալումների հետ: «Ստանդարտ միջոցառում չի եղել, գուցե դա է պատճառը: Նախ՝ մենք պետք է հասկանանք, թե որքանով է այդ միջոցառումը համապատասխանել այն ծրագրին, որը ներկայացվել է ԿԳՄՍ նախարարի կողմից ձևավորված հանձնաժողովին: Ըստ ներկայացված ծրագրի՝ պետք է ներկայացվեին 1920-ականների հայ հեղինակների գործերը բեմականացման միջոցով»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ իրականում «Հուզանք և Զանգ»-ը ռադիկալ արվեստի ներկայացում էր, այն էլ հանրային վայրում, նախարարը նշեց. «Այդ աղմուկից հետո ասել եմ, որ դրան պետք է արվեստագետները գնահատական տան, որովհետև արվեստը բավականին բարդ երևույթ է: Ես այսօր մտածում էի՝ ինչպիսի հարձակումների կենթարկվեր Փարաջանովը, եթե մեր ժամանակակիցը լիներ, որովհետև այն, ինչ անում էր, նույնպես արտառոց էր: Ցանկացած նորը գուցե շատերին դուր չգա, բայց արգելքներ այս առումով չեն կարող լինել: 100, 200, 250 միջոցառումներից, որոնք  մենք կազմակերպում ենք և դրամաշնորհներ ենք տալիս, մեկ-երկուսը, նույնիսկ կեսը, կարող են չստացված լինել: Արվեստագետները կարող են ասել, որ եթե նունիսկ 100-ից 2-ը հաջողված լինեն, մեծ արդյունք է, իսկ մենք ունենք հաջողված բազմաթիվ միջոցառումներ: Նույնիսկ եթե բոլորով հավաքվենք և ասենք, որ սա շատ վատ միջոցառում էր, սա արվեստի ոլորտում նորմալ գործընթաց է, պետք է թեթև տանել:

Խնդիրն այն է, որ որոշակի խմբերի կողմից շահարկումներ եղան, ներկայացվեց որպես սատանիստական, ԼԳՏԲ քարոզի, Ստամբուլյան կոնվենցիայի դեմ միջոցառում, սակայն ամենևին այդպես չէր, պարզապես գուցե որոշակի ճաշակի համապատասխան չէր»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ մասնագետների կարծիքը նախարարության և մշակույթի համապատասխան հանձնաժողովի կողմից հաշվի կառնվի:

Հարցին, թե արդյոք ֆինանսական աջակցություն կտրամադրվեր, եթե նախապես ակնկալվեր, որ այսպիսի արձագանք կլինի, Ա. Հարությունյանը նշեց. «Չեմ պատրաստվում ինքս որոշումներ կայացնել այն հարցերի վերաբերյալ, որոնց վերաբերյալ որոշումներ պետք է կայացնեն գեղագիտական խորհուրդներն ու հանձնաժողովները»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում