Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը շարունակում է հանդիպումները վարչական շրջաններում կրթական և նախակրթական հաստատությունների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հերթական հանդիպմանը շեշտվել է, որ քաղաքի ենթակայության մանկապարտեզներում և հանրակրթական դպրոցներում պետք է խստիվ պահպանել ջերմային ռեժիմը: