Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Կանանց «մասնագետը»՝ ՀՀ ազգային թիմի ղեկին․ Վանեցյանի ռուսական դավադրությունը

Հայկական ֆուտբոլի շուրջ նեգատիվ իրադարձությունները զարգացման նոր թափ են ստացել: Այսօր տեղեկացրել էինք, որ ՀՖՖ-ի նախագահ Արթուր Վանեցյանը պատրաստվում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակել Ալեքսանդր Գրիգորյանին: Իսկ ո՞վ Ալեքսանդր Գրիգորյանը: Վերջինս Ռուսաստանում հայտնի է կանանց ֆուտբոլային ակումբներում աշխատելով, քանզի տղամարդկանց թիմերում որևէ լուրջ արդյունք չի գրանցել: Ալեքսանդր Գրիգորյանի վերջին ակումբը եղել է «Տամբովը», որի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական է տվել ՌՖՊԼ-ի 13-րդ տուրում «Ուրալից» կրած պարտությունից հետո: 2018-2019 թվականներին Գրիգորյանը գլխավորել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի կանանց թիմը:

2018 թվականին Գրիգորյանը եղել է Վլադիվոստոկի «Լուչ-Էներգիայի», իսկ դրանից առաջ Ռուսաստանի երրորդ դիվիզիոնում հանդես եկող Մոսկվայի «Արարատի» գլխավոր մարզիչը: 24 տարվա մարզչական կարիերայի ընթացքում Գրիգորյանն աշխատել է 21 թիմերում, ինչը, կարծում ենք, բավական խոսուն փաստ է նրա ոչ այնքան լուրջ պրոֆեսիոնալ որակների մասին: Միայն 2015 թվականին Գրիգորյանը 3 ակումբ է փոխել՝ Վելիկի Նովգորոդի «Տոսնո», Տաշքենդի «Պախտակոր» և Խաբարովսկի ԲՄԱ: Նման մակարդակի թիմերը, որտեղ աշխատել է Գրիգորյանը, կարելի է շարունակ թվարկել: Նշենք նաև, որ Ալեքսանդր Գրիգորյանը Ռուսաստանում հայտնի է տարաբնույթ սկանդալների մեջ ներքաշվելով: Օրինակ՝ լինելով «Արարատի» գլխավոր մարզիչ, նա միջնամատ էր ցույց տվել մրցակից թիմի երկրպագուներին: Իսկ ո՞վ է այս մարզչին վստահում Հայաստանի ազգային հավաքականը:

«Առաջին լրատվական»-ի հավաստի տեղեկությունների համաձայն՝ ՀՖՖ-ում կտրականապես դեմ են Գրիգորյանի թեկնածությանը: ՀՖՖ-ի տեխնիկական տնօրենը՝ իսպանացի հանրահայտ մասնագետ Խինես Մելենդեսը, որը հավաքական թիմերի համակարգողն է ազգային թիմի ղեկին, ցանկություն է հայտնել տեսնել եվրոպացի մասնագետի, որի աշխատելու ոճը մոտ է իսպանական մոդելին: Մեր տեղեկություններով՝ Գրիգորյանի թեկնածությանը դեմ են արտահայտվել նաև ՀՖՖ-ի մյուս մասնագետները: Ավելին, Ռուսաստանում հանդես եկող Հայաստանի ազգային թիմի առաջատարներից մի քանիսը Գրիգորյանի գլխավոր մարզիչ նշանակվելու պարագայում այլևս չեն կրի հավաքականի մարզաշապիկը: Եվ այսպես, Ալեքսանդր Գրիգորյանին, առանց ՀՖՖ-ի մասնագետների կարծիքը հաշվի առնելու, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակում Արթուր Վանեցյանը: Վերջինս նույնիսկ հարկ չի համարել իր գործընկերների հետ քննարկել այս թեկնածությունը:

Վանեցյանը Գրիգորյանի թեկնածության համաձայնության է եկել «Ուրարտու» ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցի և վերջերս սկանդալների մեջ ներքաշված «Լոռի» ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանի հորդորով: Ավելի ստույգ, Չելոյանցը պատրաստակամություն է հայտնել իր գրպանից վճարել Գրիգորյանի աշխատավարձը: Ի դեպ, Չելոյանցը հայտնի է Մոսկվայի «Սպարտակի» ղեկավար կազմում իր «փայլուն» գործունեությամբ: Մամուլի ասուլիսներից մեկի ընթացքում նա հայտարարել էր, որ ինքն է աշխատանքից ազատել «Սպարտակի» իսպանացի հայտնի գլխավոր մարզիչ Ունայ Էմերիին, որն այնուհետև «Սևիլիայի» հետ նվաճել էր Եվրոպա լիգայի գավաթը: Փաստորեն, այդ քայլը Չելոյանցը համարում է կառուցողական և նույնիսկ «գլուխ գովում»: Ու հիմա հերթը հասել է Հայաստանի ազգային հավաքականին: Ինչ իմաստ ուներ Իսպանիայից հրավիրել հանրահայտ մասնագետներին, երբ Չելոյանցը, Վանեցյանի և Թովմաս Գրիգորյանի հետ պետք է ազգային հավաքականը վստահեին կանանց մասնագետի: Ստեղծված իրավիճակն իրականում դժվար է մեկնաբանել: Պարզ է մի բան: Հայկական ֆուտբոլը գտնվում է ավելի քան վտանգավոր իրավիճակում և պահանջում է լուրջ միջամտություն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս Հայաստանի ազգային հավաքականը որակեց պետական նշանակության գործոն: Ու հիմա պետական նշանակության թիմը կարծես թե դարձել է վանեցյանների և չելոյանցների խաղալիքը: Սա այն դեպքն է, երբ հասարակությունը և, մասնավորապես ֆուտբոլին մոտ կանգնած մարդիկ, չպետք է թույլ տան, որպեսզի տեղի ունենա խայտառակ նշանակումը: Նոյեմբերի 15-ին Հայաստանի հավաքականը մրցելու է Հունաստանի հետ: Այո, հիմա չունենք գլխավոր մարզիչ, սակայն ընտրական այս շրջափուլը մեզ համար արդեն իսկ ավարտված է, և առաջիկա հանդիպումները կարելի վստահել ազգային թիմի մարզչական շտաբում եղած մասնագետներին: Մինչ մյուս ընտրական փուլի մեկնարկը կա բավարար ժամանակ՝ նորմալ մասնագետ գտնելու: Վանեցյանի ձեռքով հայկական ֆուտբոլը մոտ է ռուսաֆիկացման, ընդ որում՝ անմակարդակ ռուսաֆիկացման։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում