Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Բեռլինյան պատի անկման 30-ամյակի կապակցությամբ նամակ է ուղարկել ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովին: Համապատասխան տեքստը տեղադրված է Ռուսաստանում Գերմանիայի ներկայացուցչության կայքում՝ գրում է lenta.ru-ն:
«Մենք չենք մոռացել և չենք մոռանա, որ իմ երկրի խաղաղ վերամիավորման հրաշքը և Եվրոպայի բաժանման ավարտը հնարավոր չէր լինի առանց այն ժամանակ ընդունած համարձակ և մարդկային որոշումների», – ասվում է նամակում: Ըստ Գերմանիայի նախագահի՝ Գերմանիան միշտ խորապես երախտապարտ կլինի Խորհրդային Միության միակ նախագահին: