Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կգլխավորի Ալեքսանդր Գրիգորյանը: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով ՀՖՖ-ն համաձայնության է եկել 53-ամյա մասնագետի հետ: Նրա նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա ժամերին:
Ալեքսանդր Գրիգորյանը վերջին ակումբը եղել է «Տամբովը», որի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական է տվել ՌՖՊԼ-ի 13-րդ տուրում «Ուրալից» կրած պարտությունից հետո:
Գրիգորյանը գլխավորել է մի շարք ռուսական ակումբները, սակայն ազգային հավաքականում աշխատելու փորձ չունի: