Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդության քննարկումը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ելույթ է ունեցել դատարանի դահլիճում.«Ես չեմ կարող 10 տարի անց փոխել իմ պայմանագիրն արտակարգ դրություն մտցնելու մասին, դա պատմական փաստ է, չեմ ժխտում, ստորագրել եմ: Չեմ կարող փոխել նաև այդ հանդիպումը, չկա դա փոխելու սուբյեկտը, մոտիվը: Ես չեմ պատկերացնում, թե ես ոնց կարող եմ մի վկայի ասել, թե ցուցմունքդ լավ չի: Ես ամոթից կմեռնեմ, ես այդ տեսակի մարդկանց չեմ հասկանում, դա ինձ համար անծանոթ տեսակ է»: