Yerkir.am-ի տեղեկություններով` կառավարությունում, իրոք, սպասվում են կադրային լուրջ փոփոխություններ: Ըստ կայքի աղբյուրների` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ով Տիգրան Սարգսյանի մտերիմն է, այլևս չի լինի նոր կառավարությունում:
Կայքի տեղեկություններով` նրան կփոխարինի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը: Իրենց պաշտոններին հրաժեշտ կտան նաև բնապահպանության, ֆինանսների, էկոնոմիկայի, էներգետիկայի և բնական պաշարների նախարարները:
Նշենք, որ նրանք կա’մ հենց սկզբից չեն լինի նոր կառավարությունում, կա’մ ընդամենը մի քանի ամիս կմնան:
Ըստ տեղեկություննեի` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը այս կառավարությունում կլինի, բայց կենսաթոշակային համակարգի հետ կապված խնդիրների լուծումից հետո կամ գուցե այդ ընթացքում հրաժարական կտա:
Մանրամասները՝ Yerkir.am-ում









































