ԱՄՆ-ը սկսել է երկու ռազմաբազայի կառուցման աշխատանքները Սիրիայի Դեյր էզ-Զոր նահանգում նավթի հանքավայրերի շրջանում: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին:
Ինչպես նշվում է, բազաներից մեկը կլինի 113-րդ բրիգադի տեղակայման վայրում, երկրորդը՝ աս-Սուր շրջանում:
Մեծ թվով շինարարական տեխնիկա է ներգրավված:
Նաև, ինչպես նշում է գործակալությունը, Վաշինգտոնը տարածաշրջան է տեղափոխել 250-300 զինծառայողների, զրահատեխնիկա, ծանր զենք և այլ զինամթերք: