Thursday, 18 04 2024
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին

Վերին Լարսի հարցը մնում է չլուծված․ քաղաքակա՞ն, թե՞ տեխնիկական խնդիր

«Վերին Լարսը իրականում փակվել է եղանակի պատճառով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վստահեցրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը՝ տեղեկացնելով, որ ԱԺ իրենց հանձնաժողովը Վլադիկավկազում հանդիպում է ունեցել ՌԴ Պետդումայի իրենց գործընկերների, ինչպես նաև ՌԴ հյուսիսային տարածաշրջանի մաքսային ծառայությունների ղեկավարների հետ և քննարկել Լարսի հարցը:

Պատգամավորը հավելեց՝ իրենց վստահեցրել են, որ ընդհանրապես «փակ հասկացողությունը միմիայն կապված է եղանակային պատճառների և ճանապարհի փաստացի անանցանելիության հետ»:

Արմեն Փամբուխչյանի համոզմամբ՝ այս առումով որևէ քաղաքական հարց չկա. «Անցակետի աշխարհագրական դիրքը վկայում է, որ այնտեղ կարող են լինել խցանումներ: Եվ ընդհանրապես, իրենց հավաստիացմամբ՝ իրենք Հայաստանի բեռնափոխադրողներին հատուկ ուշադրություն են դարձնում՝ հնարավորինս օգնելով»:

«Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը, սակայն, նշեց, որ ռուս մաքսայինների և հայ փոխադրողների միջև ինչ-ինչ գործարքներ տեղի են ունենում. «Դա կապված է շատ բաների հետ, միգուցե նաև մեր բեռնափոխադրողների՝ օրենքներից անտեղյակության, ինչպես նաև կոռուպցիայի նկատմամբ մերոնց պատրաստակամության հետ: Իրավիճակը նման է 90-ականներին Հայաստանում տեղի ունեցած իրավիճակին, երբ վարորդների մեծ մասը օրենք չգիտեր և բարևի փոխարեն գերադասում էր մի փոքր գումար տալ պետավտոտեսուչին՝ ո՛չ պնդելով իր իրավունքները, ո՛չ իմանալով իր պարտականությունները»:

Էմիլ Ստեփանյանը ևս քաղաքական խնդիր այստեղ չի տեսնում: «Սակայն Վերին Լարսի հարցը մենք հիմնովին չենք կարողանում լուծել, իսկ այդ խնդիրները և՛ օբյեկտիվ են, և՛ սուբյեկտիվ»,- հավելեց նա:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում