ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մրցավազքում Covfefe անունով ձիու հաղթանակից հետո հիշել է Twitter-ում իր գրառման մեջ թույլ տված տառասխալի մասին, որը մեմ է դարձել:
Թրամփը մեկնաբանել է հաղորդագրությունը, որ Covfefe անունով ձին, որին անվանել են նախագահի «հայտնի սխալի պատվին», հաղթել է Կալիֆոռնիայում կազմակերպված մրցաշարում:
«Հիանալի է: Բայց ինչ գիտեք, որ դա սխալ էր: Միգուցե դա ինչ-որ խորիմաստ բան էր»,- մեկնաբանել է ԱՄՆ նախագահը: