Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Արմեն Մելիքյան. Հաղթանակս նվիրում եմ հայ ժողովրդին

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում ոսկե մեդալ նվաճած Արմեն Մելիքյանը (60 կգ) հայրենիք վերադառնալուց հետո ՀԱՕԿ լրատվականի հետ ճեպազրույցում պատմել է տպավորությունների մասին:

«Հաղթանակս նվիրում եմ հայ ժողովրդին։ Շատ գոհ եմ իմ մարզիչներից և շնորհակալ եմ Աստծուն հաղթանակիս համար։ Եզրափակիչ գոտեմարտը մի քիչ բարդ ընթացավ, քանի որ արդեն վնասվածք ունեի, իսկ մրցակիցս գլխով շատ էր հարվածում՝ արյուն էր գալիս, մի պահ անգամ չէի կարողանում նորմալ շնչել։ Այս հաղթանակից հետո պետք է առաջ շարժվել: Կան Օլիմպիական վարկանիշային մրցաշարեր, որտեղ պետք է ձգտեմ դառնալ մեդալակիր և վարկանիշ նվաճել»,- նշեց ըմբիշը:

Հիշեցնենք, որ Բուդապեշտում Արմեն Մելիքյանը տարել էր 4 հաղթանակ: Եզրափակիչի ճանապարհին հայ ըմբիշը ոչ մի միավոր չէր տվել մրցակիցներին, իսկ նոյեմբերի 3-ին կայացած վճռորոշ գոտեմարտում 11:7 հաշվով հաղթել էր Ղրղզստանի ներկայացուցիչ Ժոլաման Շարշենբեկովին:

Արմեն Մելիքյանը պայքարը սկսել էր նոյեմբերի 2-ին և եզրափակիչի ճանապարհին հաղթել էր բուլղարացի Մարտին Վելևին (8։0), իրանցի Մեհդի Մոհսենին (4։0) ու հունգարացի Կրիստիան Կեչսկեմետիին (5։0):

Հայաստանի թիմը Մ-23 ԱԱ-ում ելույթն ավարտել էր 1 ոսկե և մեկ բրոնզե մեդալով: Նոյեմբերի 2-ին բրոնզե մեդալակիր էր դարձել Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմում Բուդապեշտում հանդես եկան նաև Նորայր Հախոյանը (55 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ), Վահե Պողոսյանը (77 կգ), Արման Վարդումյանը (82 կգ) և Ալբերտ Եղիկյանը (87 կգ), որոնք մեդալ չնվաճեցին: Նորայր Հախոյանը և Արման Վարդումյանը պարտվել էին բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում