Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

ՀՑԹԻ-ն կազմակերպում է երկօրյա միջազգային գիտաժողով

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը 2019թ. նոյեմբերի 8-9-ը կազմակերպում է միջազգային երկօրյա գիտաժողով` «Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թթ.» խորագրով:

Ինչպես հայտնեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, նոյեմբերի 8-ին գիտաժողովը տեղի կունենա ՀՑԹԻ գիտաժողովների սրահում, իսկ երկրորդ օրը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

Գիտաժողովի նպատակն է ներկայացնել Հայոց ցեղասպանության հետևանքով տեղահանված հայության բեկորների ճակատագրերը, լուսաբանել հայկական և միջազգային այն կազմակերպությունների, անհատների գործունեությունը, որոնք զբաղվել են հայ գաղթականների, մասնավորապես, երեխաների ու կանանց փրկության հարցերով:

Գիտաժողովին զեկույցով հանդես են գալու Հայաստանի Հանրապետությունից և արտերկրից՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, Լիբանանից, ԱՄՆ-ից, ժամանած 23 գիտնականներ, որոնք անդրադառնալու են ցեղասպանությունը վերապրած հայերի փրկության գործին առնչվող մանրամասներին: Գիտաժողովի ընթացքում ներկայացվելու են առավելապես հայկական, մասամբ նաև միջազգային կազմակերպությունների ունեցած դերակատարությունը, ինչպես նաև հայկական հոգևոր կառույցների, ազգապահպան կազմակերպությունների` Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության, Միջագետքի հայկական կազմակերպությունների գործունեությունը: Մասնագետները ներկայացնելու են Արևմտյան Հայաստանի նահանգներում իրականացված հայահավաք ձեռնարկումները, անդրադարձ է կատարվելու նաև առանձին որբանոցների գործունեությանը: Գիտաժողովի ընթացքում վեր են հանվելու նաև այն խնդիրները, որոնք առկա էին փրկության առաքելության իրականացման ընթացքում: Քննարկվելու են ինքնօգնության դրսևորումներին, որբերի թվական տվյալներին, միջազգային իրավունքի զարգացման համատեքստում հայ կանանց ու երեխաների փրկությանը, ինչպես նաև թեմային առնչվող մի շարք հարցեր: Գիտաժողովի աշխատանքային լեզուները հայերենն ու անգլերենն են:

Գիտաժողովի շրջանակներում` նոյեմբերի 8-ին, ժամը 10:00-ին Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի կունենա նաև «Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թվականներին. ազգային միասնությունից դեպի վերածնունդ» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը, ՀՑԹԻ գիտքարտուղար, գիտաժողովի և ցուցադրության համադրող Նարինե Մարգարյանը:

Ցուցադրության շրջանակներում ներկայացվելու է բացառապես հայկական կողմի կատարած ներդրումը ցեղասպանությունը վերապրողների փրկության գործում: Առանձին խորագրերով լուսաբանվելու են հայկական հոգևոր կառույցների ունեցած դերակատարումը: Ներկայացվելու են նաև հայկական կազմակերպություների` ՀԲԸՄ, Հայ ազգային Միության, Եգիպտոսի հայ որբախնամի, Միջագետքի հայկական կազմակերպությունների, Հայկական կարմիր խաչի գործունեությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության, ապա՝ ՀԽՍՀ կառավարությունների իրականացրած որբախնամ ձեռնարկումները:

Ընդարձակ խորագրով ներկայացվելու են այն անհատները, ովքեր Միջագետքի անապատներում, Արևմտյան Հայաստանի տարածքում զբաղվել են որբահավաք աշխատանքներով, որբերի, կանանց ապաստարանի ու կեցության հարցերով:

Ցուցադրությունը հագեցած է լինելու եզակի արխիվային նյութերով՝ փաստաթղթեր, լուսանկարներ, ցուցանմուշներ` հիմնականում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, ինչպես նաև Հայաստանի ազգային արխիվի, Երևանի պատմության թանգարանի և ՀՑԹԻ-ի աշխատակից Միհրան Մինասեանի հավաքածուներից: Ներկայացվելու են նաև որբերի թվաքանակի հետ կապված վիճակագրական տվյալներ: Ցուցադրվելու են որբանոցային հուշեր, մինչ այս շրջանառության մեջ չդրված լուսանկարներ, ինչպես նաև գաղթի ճանապարհի իրեր, որբանոցային առարկաներ, որբերի ձեռքով արված ասեղնագործություններ:

Ցուցադրության նպատակն է վեր հանել այն կարևոր դերակատարումը, որը դրսևորեց հայ ժողովուրդը ցեղասպանության տարիներին: Փրկության գործն իրական դարձավ հայության համախմբվածության և մեկ միասնական գաղափարով առաջնորդվելու շնորհիվ` վերականգնելով ազգային ինքնությունը, որը և հիմք դրեց ազգային

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում