2020 թվականի բյուջեի մասին օրենքը հակասում է մի քանի այլ օրենքների, որոնցով սահմանվում են այս կամ այն ոլորտին հատկացվելիք գումարները՝ հարաբերական արտահայտությամբ։ Այս մասին ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը մի քանի անգամ բարձրաձայնել է բյուջեի նախաքննարկումների ժամանակ։
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր այս մեղադրանքներին պատասխանեց, որ մի օրենքով՝ բյուջեի մասին օրենքով, հնարավոր չի խախտել մեկ այլ օրենք։ Ինչ վերաբերում է այդ սահմանումներին, Ջանջուղազյանը կարծիք հայտնեց, որ դրանք անհրաժեշտ է հանել օրենսդրական համակարգից։