YouTube-ում մեծ տարածում են գտնում երեխաների արձագանքի ստուգման տեսանյութերը տարբեր երևույթների նկատմամբ:
Հերթական դիտարկման առարկան Sony ընկերության Walkman շարժական նվագարկիչներն են: Ժամանակակից տեխնոլոգիաներին համընթաց քայլող երեխաները փորձում են հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում առաջին անգամ տեսնված սարքը, ինչպես է այն աշխատում:
Երբ նախագծի հեղինակները նրանց ասել են, որ այն աշխատում է ձայներիզով, նրանք գաղափար անգամ չեն ունեցել, թե դա ինչ է, ու զարմանքով են արձագանքել դրան:











































