Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Երևանն անելիք չունի. այս պահի դրությամբ Արցախի նախագահ ընտրվելու ամենամեծ հնարավորությունն ունի Արայիկ Հարությունյանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։

– Պարոն Աթանեսյան, ՀՀ վարչապետ Փաշինյանը իր ուղիղ եթերում խոսել է Հայաստանի ու Արցախի իշխանությունների հարաբերությունների մասին և նշել, որ Արցախյան հարցում իրենց մոտեցումները նույնական են։ Կարծում եք՝ այս իրավիճակը կպահպանվի՞ նաև Արցախի նախագահական ընտրություններից հետո։

Եթե Հայաստանի վարչապետն է ասում, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների մոտեցումները նույնական են, նրան չհավատալու պատճառ չպետք է լինի։

Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին՝ ով էլ ընտրվի Արցախի նախագահ, նա համագործակցելու է Հայաստանի իշխանությունների հետ, և բնականաբար պետք է միասնաբար հանգեն մի ընդհանուր եզրակացության ու առաջ տանեն այդ գիծը։

– Կարծում եք՝ բոլո՞ր թեկնածուները կունենան այդ պատրաստակամությունը, որովհետև թեկնածուների մեջ կա մարդ, ով, կարելի է ասել, թշնամական վերաբերմունք ունի վարչապետ Փաշինյանի նկատմամբ՝ նկատի ունեմ Վիտալի Բալասանյանին։

– Իսկ դուք համոզվա՞ծ եք, որ նա թեկնածու է լինելու։ Ասել, որ առաջադրվելու է՝ մի բան է, գրանցվել որպես թեկնածու՝ այլ բան է, և բոլորովին այլ բան է՝ ընտրվել նախագահ։ Ես չեմ կարծում, որ այդ կեցվածքով նա կարող է ունենալ այնպիսի ընտրազանգված, որ կարողանա Արցախի նախագահի պաշտոն զբաղեցնել։

– Իսկ մյուս թեկնածուների  հետ կապված ի՞նչ կասեք։ Սամվել Բաբայանին մերժեցին, նա չի կարող առաջադրվել։

– Սամվել Բաբայանին ինչպե՞ս մերժեցին։ Ես դա ճիշտ մոտեցում չեմ համարում՝ չնայած բոլոր լրատվամիջոցներն այդպես են գրում։ Մերժվել է սահմանադրական փոփոխությունների այն փաթեթը, որն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել նախաձեռնող խումբը։ Սամվել Բաբայանն այդ նախաձեռնող խմբից  ընդամենը մեկն է։ Իսկ սահմանադրական փոփոխությունների փաթեթեը մերժվել է, որովհետև այդ փաթեթը հակասում է Արցախի Հանրապետության Սահմանադրության առաջին հոդվածին, որտեղ սևով սպիտակի վրա  գրված է՝ Արցախի Հանրապետությունը անկախ, ինքնիշխան պետություն է։ Ինքնիշխան պետության նախագահի թեկնածուն չի կարող լինել այլ երկրի քաղաքացի, թեկուզ այդ երկիրը լինի Հայաստանի Հանրապետությունը։

– Դա կարող էր որոշել Գերագույն դատարանը, բայց ստացվում է՝ քաղաքական ուժերը չցանկացան, որ Բաբայանն առաջադրվի։

– Քաղաքական ուժերը վարվել են օրենքի շրջանակներում, իրացրել են իրենց սահմանադրական լիազորությունը։ Ազգային ժողովն է որոշում՝ ընդունո՞ւմ  է, թե՞ ոչ, օրենքի նախագիծն ուղարկո՞ւմ է Գերագույն դատարան՝ սահմանադրականության հարցով եզրակացություն ստանալու, թե՞ ոչ։ Բոլոր տարբերակներն էլ հնարավոր էին, Ազգային ժողովի քաղաքական ուժերն ընտրել են այդ  տարբերակը, և այստեղ որևէ հակաօրինական քայլ ու մոտեցում չկա։ Ես ողջունում եմ քաղաքական ուժերի այդ մոտեցումը։

– Փաստորեն հիմնական թեկնածուներն այս պահին Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանն են։

– Իսկ ո՞վ է ասել, որ եթե Սամվել Բաբայանն առաջադրվեր, լինելու էր հիմնական թեկնածու։ Նա լինելու էր թեկնածուներից մեկը։ Իսկ ով է առաջնային, ով երկրորդական՝ դա կորոշվի քվեարկության օրը։

– Դաշնակցությունը  ևս մասնակցելու է ընտրություններին և կարծես քննարկումներ  է տանում միասնական թեկնածուի շուրջ։ Ի՞նչ նպատակ  է հետապնդում այս ուժը։

– Դաշնակցությունն ունի խորհրդարանական ընտրություններին 5 տոկոսը հաղթահարելու խնդիր, և նախագահի միասնական թեկնածուի շուրջ խոսակցությունները միայն այդ նպատակն ունեն։ Ուզում են որևէ ուժի հետ կոալիցիա կազմել ու այդ ուժի հետ հաղթահարել հինգ տոկոսի շեմը։ Դաշնակցությունը Արցախում այլ խնդիր այս պահին լուծել չի կարող՝ թեկուզ առաջադրի իր թեկնածուին կամ սատարի որևէ այլ թեկնածուի։ Դաշնակցությունը առավելագույն քաղաքական դիվիդենդը որ կարող է ստանալ առաջիկա ընտրություններից, 5 տոկոսի շեմի հաղթահարումն է։ Ես, օրինակ, կարծում եմ, որ չի  կարողանա հաղթահարել՝ այդքան ռեսուրս չունի։

Այս պահի դրությամբ Արցախի նախագահ ընտրվելու ամենամեծ հնարավորությունն ունի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը։

– Նրա ընտրվելը Երևանի հետ հարաբերությունների իմաստով  դրակա՞ն է։

– Ես ընդհանրապես չեմ հասկանում՝ Երևանն ի՞նչ անելիք ունի Արցախի նախագահական ընտրություններում։ Ասում են՝ նախկինում ամեն ինչ որոշվել է Երևանում։ Հիմա տեղի է ունեցել հեղափոխություն, հիմա էլ ասում եք՝ իսկ ինչպիսի՞ն պետք է լինեն Արցախի նախագահի ու ՀՀ իշխանությունների հարաբերությունները, կամ՝ Հայաստանն ի՞նչ պետք է անի Արցախի նախագահական ընտրություններում։ Արցախի ընտրությունների ճակատագիրը որոշում է Արցախի ժողովուրդը, մարդիկ, ովքեր սահմանված  օրը մտնելու են քվեախուց ու նշում են անելու իրենց նախընտրած թեկնածուի օգտին։ Հայաստանի իշխանությունների խնդիրն է չմիջամտել, հարգել Արցախի ժողովրդի ընտրությունը։ Ով էլ որ իշխանություն ընտրվի, միևնույն է՝ համագործակցելու է Հայաստանի իշխանության հետ։ Հակառակը անտրամաբանական ու անպատկերացնելի է, որովհետև արտաքին աշխարհի հետ Արցախին  կապող միակ խողովակը Հայաստանն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում