Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը «1+1» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել Է, որ Ուկրաինան կանդամակցի ՆԱՏՕ-ին։
«Բոլոր դաշնակիցները համաձայնել են, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Չեռնոգորիան ՆԱՏՕ-ին միացավ միայն երկու տարի առաջ, Հյուսիսային Մակեդոնիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա մի քանի ամսից, եւ մենք դա տեսել ենք ավելի վաղ՝ Բեռլինի պատի անկումից հետո:
Լեհաստանը, Բալթյան երկրները, նրանցից ոչ մեկը նույնիսկ երազանքներում չԷր կարող պատկերացնել, որ իրենք կլինեն ՆԱՏՕ-ում»,- ասել Է Ստոլտենբերգը:
Ավելի վաղ ելույթ ունենալով Գերագույն ռադայում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել Է, որ Կիեւն իրավունք ունի ընտրելու այն ռազմական դաշինքները, որոնց նա պատրաստ Է անդամակցել, ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում: Կիեւում հոկտեմբերի 31-ին տեղի Է ունեցել ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստը:
«Որպես ինքնիշխան պետություն՝ Ուկրաինան իրավունք ունի ընտրելու անվտանգության իր սեփական համակարգերը, ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում: ՆԱՏՕ տանող ճանապարհը դյուրին չԷ, եւ նա, ով ցանկանում Է դա, պետք Է զգալի բարեփոխումներ իրականացնի»,-հայտարարել Է Ստոլտենբերգը՝: Նույն օրն ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է, որ Կիեւը պատրաստ Է արագացնել ՆԱՏՕ-ին անդամակցելու նախապատրաստումը եւ գործնականում ապացուցել Դաշինքին անդամակցման համար Գործողությունների պլանի ստացման իրավունքը:
Նա նաեւ հայտնել Է, որ հիշյալ նիստի ընթացքում կողմերը համաձայնության են եկել նախագծերի նորացված կոնսոլիդացված փաթերի եւ գործնական մջոցառումների շուրջ։