Թուրքի զինվորականները Սիրիայի հյուսիսում ձերբակալել են ԴԱԻՇ («Իսլամական պետություն») խմբավորման սպանված պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի քրոջը՝ ընտանիքի հետ միասին, հաղորդում է Reuters-ը։
Հայտնի է, որ Ռասիմիա Ավադին ձերբակալել են ամուսնու և հարսի հետ։
Թուրքիայի իշխանություններն ակնկալում են նրանից տեղեկություն ստանալ խմբավորման ներքին իրադրության մասին։