ԱՄՆ Արդարադատության նախարարությունը պահանջել է տվյալներ անանուն հեղինակի մասին, որն ազդարարել է նախագահ Դոնալդ Թրամփի կյանքը բացահայտող գրքի մասին։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հայտնի է դարձել, որ գլխավոր դատախազի օգնական Ջոզեֆ Հանթը հրատարակչին պահանջ է հղել՝ հեղինակի մասին լիակատար տեղեկություն պահանջելով։
Դատախազին մասնավորապես հետաքրքրում են ապացույցները, որ անանունը գաղտնի տեղեկությունները չբնացահայտելու մասին համաձայնագիր չի ստորագրել։
Անանուն հեղինակն ավելի վաղ հայտարարել է, որ աշխատում է Թրամփի վարչակազմում, սակայն չի աջակցում նախագահի քաղաքականությանը։