ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված պահեստում, որտեղ այսօր հրդեհ էր բռնկվել, ըստ նախնական տվյալների, զորամասին պատկանող ավիացիոն գույք չկա։
«Պարզաբանում «Էրեբունի» օդանավակայանում անգարի տանիքի հրդեհի վերաբերյալ։
Շենքը շատ հին է, 2 հարկ, տանիքները ամբողջը փայտե։ Հանձնված է Արմ-Աէրո ՓԲՀ-ին, իրային պահեստ, նախնական տվյալով՝ զորամասին պատկանող ավիացիոն գույք չկա։ Այրված բենզատարը ևս ՊՆ-ին չի պատկանում»,- գրել է նա։
https://www.facebook.com/arcrun/posts/2578536125515313