Thursday, 25 04 2024
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն

Փաշինյանի կես ճշմարտությունը․ մյուս կեսը «մի քիչ այլ է»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է բառացիորեն հետևյալը.

«2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը կազմել է շուրջ 765 մլրդ դրամ, ինչը 13.5%-ով ավելին է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից:

2019թ. առաջին 9 ամիսներին, նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել է նաև 10, 50 և 100 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը:

Այսպես, 2019-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում 10 խոշորագույն հարկատուները պետական բյուջե են վճարել մոտ 190 մլրդ դրամ հարկ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ ավելի է 21.5 մլրդ դրամով կամ 12.6%-ով: 100 խոշոր հարկատուները, 2018թ. համեմատ, վճարել են 50 մլրդ դրամով ավելի հարկ:

2019թ. հաշվետու ժամանակահատվածում 1000 խոշորագույն հարկատուների ցանկում ներառվելու համար պետք էր վճարել առնվազն 119 մլն դրամի հարկ, 2018-ին` 98 մլն դրամից մի փոքր ավելի, իսկ 2017-ին` դրա համար բավարար կլիներ ընդամենը 80 մլն դրամի չափով հարկային պարտավորության կատարումը»:

Վարչապետի կողմից ներկայացված վիճակագրությունը վերցված է պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացված «հաշվետվությունից» և, բնականաբար, համապատասխանում է իրականությանը: Բայց ներկայացված թվերը տալիս են ընդամենը մեկ տարվա պատկերը. 2018թ. սեպտեմբերից մինչև 2019թ. սեպտեմբեր ժամանակային միջակայքը, որով մեծ առումով հնարավոր չէ պատկերացում կազմել ընդհանուր զարգացման վերաբերյալ կամ զարգացման միտումների վերաբերյալ ընդհանրապես: Հատկապես հետհեղափոխական Հայաստանի պարագայում, երբ տնտեսության մեջ մեծ ստվեր կար ու թե որքանով է այն բերվել հարկային դաշտ, հնարավոր է տեսնել միմիայն մի քանի տարիների համապատասխան ցուցանիշների համեմատության մեջ: Ասենք, սկսած 2015-ի առաջին իննը ամիսներից մինչև այս տարվա համապատասխան ժամանակամիջոցը, որ ներառում է Հովիկ Աբրահամյանի վարչապետությունից սկսած, Կարեն Կարապետյանով շարունակված, մինչև պարոն Փաշինյանի վարչապետության այս փուլը ներառյալ:

2015թ. առաջին իննը ամիսներին հազար խոշոր հարկատուների կողմից հավաքագրվել են 515.5 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր: 2016թ. նույն ժամանակամիջոցում՝ 525 մլրդ դրամի: Աճը կազմել է 9.5 մլրդ դրամ կամ հազիվ 1.8%: Ընդ որում՝ 2015թ. 10 ամենախոշոր հարկատուները պետբյուջե են վճարել 144.1 մլրդ դրամ, 100 խոշորները՝ 323.1 մլրդ դրամ: 2016-ին առաջին իննը ամիսներին հանրապետության 10 ամենախոշոր հարկատուները ամբողջ 7.3 մլրդ դրամով կամ շուրջ 5%-ով պակաս հարկ են վճարել, քան 2015թ. նույն ժամանակամիջոցում: Մինչդեռ, 100 ամենախոշոր հարկատուները ավելի քան 7.5 մլրդ դրամով կամ 2.3%-ով ավելի են վճարել, քան 2015-ին:

2017-ի հունվար-սեպտեմբերին հազար խոշոր հարկատուները վճարել են 579.2 մլրդ դրամի հարկ, որ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ ավելի է եղել բացարձակ թվով՝ ավելի քան 54 մլրդ դրամով կամ գրեթե 9.5%-ով: 10 ամենախոշորները նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ ավելի են վճարել՝ ավելի քան 10 մլրդ դրամ կամ գրեթե 7%-ով: Հարյուր ամենախոշորները ավելի են վճարել՝ ավելի քան 28 մլրդ կամ գրեթե 8%-ով:

2018-ի հունվար-սեպտեմբերին հանրապետության հազար խոշոր հարկատուները պետական բյուջե են վճարել 673.8 մլրդ դրամի հարկ ու տուրքեր: Այս թիվը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի նկատմամբ ավելի է եղել 95 մլրդ դրամով կամ ամբողջ 14.1%-ով: 10 խոշորները, նախորդ տարվա համեմատությամբ, ավելի են վճարել ամբողջ 21.5 մլրդ դրամ կամ 12.8%: 100 ամենախոշորները՝ 58.6 մլրդ դրամ կամ ավելի քան 14%-ով:

Թվերը համեմատության, ընթացքի մեջ դիտելիս պարզվում է, որ 2018/2017թթ․ համեմատության մեջ 2019/2018թթ․, այսինքն՝ այս տարի, անցածի համեմատությամբ, անկում ենք գրանցում, նահանջ ունենք: 2017-ին նախորդ տարվա համեմատությամբ մեծ, գրեթե 10 տոկոսանոց վերելք է արձանագրվել, անցած տարվա առաջին իննը ամիսներին (որի ուղիղ կեսը իշխանության են եղել նախկինները) այն պահպանվել ու զարգացել է, և այս տարի արդեն տեմպերի անկում ենք արձանագրում.

2018թ. 14%-անոց աճի փոխարեն ունենք հավաքագրումների 13.5%-անոց աճ, և դա այն դեպքում, երբ խոսվում էր 30-40%-անոց ստվերը հարկային դաշտ բերելու մասին: Այնպես որ, պարոն Փաշինյանը միանշանակ ճիշտ է, երբ նշում է, որ ունենք հավաքագրումների 13.5%-անոց աճ, բայց մոռանում է փաստել նաև, որ անցած տարի, երբ դեռ տնտեսական հեղափոխության մասին խոսք չկար, երբ երկրում հեղափոխական, համեմատաբար ավելի անկայուն իրավիճակ էր, երբ ազգովի պատրաստվում էինք տնտեսության մի զգալի մասը ստվերից դուրս բերել և ունեինք հավաքագրումների ավելի լավ ցուցանիշ, քան այդ գործընթացների կյանքի կոչման ընթացքում՝ այսօր: Դա է վարչապետի ներկայացրած ճշմարտության մյուս կեսի «մի քիչ այլ» լինելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում