Friday, 19 04 2024
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին

Սերժ Սարգսյանի պատասխանը Ռոբերտ Քոչարյանի ստորագրահավաքին

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները Հայաստանի մարզերում ստորագրահավաք են սկսել՝ հաջակցություն իրենց պաշտպանյալի: Մի կողմ թողնենք այն գնահատականներն ու տպավորությունը, որ ստորագրահավաք իրականացնողները ավելի շատ են, քան ստորագրել պատրաստվողները կամ այդպիսի ցանկություն արտահայտողները: Հետաքրքիր է այդ նախաձեռնության քաղաքական համատեքստը, հատկապես երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ օրեր առաջ արտահայտած որոշ մտքերի ֆոնին: Սարգսյանի հայտարարությունը, թե մոտենում է քաղաքացիների հետ «անկեղծ զրույցի» ժամանակը, շատ հետաքրքիր է հնչում քաղաքացիների շրջանում ստորագրահավաքի նախաձեռնության ֆոնին, որ իր աջակիցների միջոցով սկսում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Կամ՝ երկրորդ նախագահի նախաձեռնությունն է հետաքրքիր երրորդ նախագահի հայտարարության համատեքստում:

Հերթականությունը, ինչպես ասում են, այս դեպքում էական չէ, և գումարելիների տեղափոխությունից խնդրի համատեքստը չի փոխվում: Իսկ այդ համատեքստը, ինչպես առիթ ենք ունեցել խոսելու, Հայաստանի նախկին իշխող համակարգի երկու առանցքային բևեռների մրցակցությունն է նաև իշխանությունը թողնելուց հետո:

Ռոբերտ Քոչարյանը փաստացի գնում է հանրային աջակցություն ստանալու, և այդ ակտը դիտարկել միայն նոր իշխանության հետ հարաբերության համատեքստում, կլինի շատ պարզունակ: Թեև թվում է, որ Քոչարյանի աջակիցները պարզապես անարդյունավետ ծախսում են, մսխում են նրա փողերը, իրականում, սակայն, այդ գործընթացները ունեն հետաքրքիր քաղաքական տողատակեր և դրանցից առանցքայիններից մեկն այն է, որ նախկին իշխող համակարգի թևերի միջև սուր պայքար է գլխավոր ընդդիմություն լինելու համար:

Ռոբերտ Քոչարյանի ստորագրահավաքային նախաձեռնության նպատակը ավելի շուտ հենց դա է, քան իշխանությանն ինչ-որ բան ապացուցելը: Ի վերջո, երկրորդ նախագահը ամենևին միամիտ չէ պատրանքների մեջ լինելու համար: Նա շատ պրագմատիկ փորձում է լուծել երկարաժամկետ քաղաքական հարցեր: Ինչպես որ նախկին իշխող համակարգի բոլոր դերակատարները, բացառությամբ, թերևս, միայն Սերժ Սարգսյանի, որը ներկայումս ունի կարծես թե մեկ գլխավոր խնդիր՝ թույլ չտալ, որ նախկին համակարգի որևէ թև կամ խումբ հարցեր լուծի իր հաշվին: Ահա այդ առումով էլ Սերժ Սարգսյանը ներքաղաքական իրադրության որոշակի աշխուժացման ֆոնին հայտարարում է, որ մոտենում է «անկեղծ զրույցի» ժամանակը, օրինակ՝ նաև Ռոբերտ Քոչարյանին ակնարկելով, որ ամենևին մտադիր չէ զիջել «հանրային աջակցության» կամ «հանրային ընկալվածության» դափնին:

Չէ՞ որ երկրորդ նախագահի քաղաքական մարտավարության շրջանակում բավականին նկատելիորեն ուրվագծվում է այն, որ Սերժ Սարգսյանը մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանի կառուցածը ջուրը գցելու համար: Այդ մեղադրանքները հնչում են ավելի հաճախ բավականին նուրբ ակնարկներով, սակայն Սերժ Սարգսյանը լավ գիտե, որ քիչ թե շատ առաջ անցնելու դեպքում դրանք ստանալու են ավելի ուժգին բնույթ: Սերժ Սարգսյանը ձգտում է կանխարգելել դա՝ «անկեղծ զրույցի» մասին հիշատակումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում