Friday, 29 03 2024
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում

«Տարոն-Ավիան» վերջնականապես հեռանո՞ւմ է Հայաստանից

2017 թվականի ապրիլից ավիաշուկա մուտք գործած «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը առաջիկայում հնարավոր է վերջնականապես լքի Հայաստանը։ Ավիաընկերությունը, հիշեցնենք, տևական ժամանակ է՝ թռիչքներ չի իրականացնում, իսկ վերջին շրջանում շրջանառվող լուրերի համաձայն՝ քաղավիացիան 6 ամսով զրկել է  ընկերությանը ինքնաթիռների շահագործման իրավունքից, որն էլ վերջնական պատճառ է  դարձել ընկերության համար հեռանալու Հայաստանից։

Ընկերության կոմերցիոն տնօրեն Լևոն Քարամյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ընկերության տնօրենն իրեն չի լիազորել որևէ մեկնաբանություն տալ թեմայի շուրջ։ Քարամյանն ասաց, որ ընկերության տնօրեն Գառնիկ Պապիկյանը Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին, և հենց ինքն էլ կտա բոլոր հարցերի պատասխանները՝ մասնավորապես, կանդրադառնա Հայաստանում ընկերության հետագա գործունեության նպատակահարմարությանը։

Մեր դիտարկմանը՝ խնդիրները ֆինանսակա՞ն են, Քարամյանը պատասխանեց՝ ոչ։

Քարամյանը նաև նշեց, որ իրենք Երևանից թռիչքներ չեն իրականացնում սկսած 2018 թվականի հունվարի 15-ից, իսկ Գյումրիից՝ 2017-ի դեկտեմբերի 31-ից։

Հիշեցնենք, որ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում բազայի վրա գործող 2-րդ ազգային փոխադրողը՝ «Տարոն-Ավիան», Գյումրիից դեպի Մոսկվա չվերթներ սկսեց իրականացնել 2017-ի ապրիլից։ «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ էր իրականացնում Գյումրի-Կրասնոդար-Գյումրի, Գյումրի-Սամարա-Գյումրի և Գյումրի-Մոսկվա («Դեմոդեդովո» օդանավակայան)-Գյումրի երթուղիներով։

Ընկերության բնականոն գործունեությունը, սակայն, երկար չտևեց։ Կրկին Գյումրիից Մոսկվա թռիչքներ իրականացնող «Պոբեդա» ավիաընկերությունը սկսեց արհեստական խոչընդոտներ ստեղծել նոր ընկերության համար։

«Տարոն-Ավիա»-ի՝ շուկա մտնելուց հետո ռուսաստանյան «Պոբեդա» ավիաընկերությունը, որը մինչ այդ շաբաթական 3 չվերթ էր իրականացնում Գյումրի-Մոսկվա ուղղությամբ, թռիչքները դարձրեց ամենօրյա՝ զգալիորեն նվազեցնելով նաև ավիատոմսերի գները: Մինչ այդ, սակայն, Գյումրիից Մոսկվա ամենօրյա չվերթներ չէին իրականացվել: Փաստացի ազգային ավիափոխադրողի կոչմանը հավակնող նրա ընկերությունը ընդամենը 6 ամիս դիմացավ ռուսաստանյան ընկերության մրցակցությանը:

«Տարոն-Ավիա» ավիաընկերությունը դիմել էր նաև Հայաստանի ՏՄՊՊՀ՝ բողոքելով ռուսական օդանավակայաններում անհավասար պայմաններ տրամադրելուց, բայց քանի որ խոսքը անդրսահմանային շուկայի մասին էր, հարցը մնացել էր ԵՏՀ–ի գործընկերների տիրույթում։

Ստացվում է, որ պետությունը փաստացի որևէ քայլ չձեռնարկեց ռուսական մեկ այլ ընկերության կողմից իրականացված դեմպինգի պատճառով շուկայից դուրս մղվող ավիաընկերության համար։

Քաղավիացիայից հարցի հետ կապված  որևէ մեկնաբանություն ստանալ մեզ չհաջողվեց։ Ամբողջ գերատեսչության հեռախոսները լռում էին, մեր զանգերին պատասխանած 1-2 հոգին էլ հայտարարեցին, որ իրենք կոմպետենտ չեն մեր հարցերին պատասխանելու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում