Wednesday, 24 04 2024
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր

Հոկտեմբերի 27-ի գործը պետք է սկսել Ջհանգիրյանից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը:

– Օրեր առաջ Հոկտեմբերի 27-ի 20-րդ տարելիցն էր… Այս անգամ կարծես ուրիշ զգացումներ են առաջացել, ընդ որում՝ քաղաքական, և կրքերը շարունակում են տաք մնալ: Ինչո՞ւ:

– Ի սկզբանե Հոկտեմբերի 27-ի իրավական գործողությունները միշտ շաղախված են եղել նաև քաղաքական ասպեկտով, այս անգամ էլ է այդպես: Եռաբլուրում, փողոցում այդ օրը շփվելով մարդկանց հետ՝ անկեղծություն և զգացմունքային, նաև պահանջատիրական մոտեցումներ նկատեցի:

Այսինքն՝ բացահայտման հույսեր են արթնացել:

– Այդ դեպքի հետ առնչված մարդկանց մեջ այդ մասին խոսելու ցանկություն առաջացավ, մանավանդ, երբ պատմությունն են սրբագրում ստոր ու անարդար ձևով, կարևոր դրվագներ կան, որոնք խեղվում են, չի կարելի. չեմ ուզում նորից անդրադառնալ գրքին, որը պիտակավորեց մարդկանց ու զայրույթ առաջացրեց… Ես դահլիճում եմ եղել, և ողջ մնացի լոկ Աստծո կամոք ու պատահականությամբ: Ես վերջին դռնից էի մտել դահլիճ, նստել վերջին շարքում… Ահաբեկիչներն ինձ էին փնտրում, ինձ թվաց, որ ուզում են ինձ հետ բանակցել, նույնիսկ ուզում էի տեղից վեր կենալ, բոլորս պատանդի կարգավիճակում էինք՝ ծայրահեղ հոգեբանական հարված ստացած, անգիտակցական բնազդով էինք շարժվում՝ անգիտակից պառկի-վեր կաց… Իմ հետևում մի ստահակ էր կանգնած ավտոմատով: Մինչև հիմա ինձ ուղղված Աննա Իսրայելյանի սարսափած, լացակումած աչքերն եմ հիշում, երբ ինձ էին փնտրում… Քաղաքաշինության նախկին նախարարի մազերից բռնեցին՝ հարցրեցին՝ Աբրահամյանը դո՞ւ ես, ասաց՝ չէ՛, և նրան թույլատրեցին բուժքույրի հետ վիրավորին դուրս հանել, նա երևի զգաց, թե ինձ հետ ինչպես կվարվեն ու ինձ ասաց՝ Վարդա՛ն ջան, կօգնե՞ս: Այդ պահն օգտագործեցի, մտա վիրավորի թևի տակ ու դուրս եկա: Ես շոկի մեջ էի, ասացին Քոչարյանը եկել է, գնացի նրա մոտ, հետո նրա հանձնարարությամբ գնացի պաշտպանության նախարարություն:

– Օրեր առաջ ՀՀ երրորդ նախագահը հետաքրքիր հայտարարություն արեց՝ ասելով՝ եթե կբացահայտվի Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը…, թող ձերբակալեն ինձ: Խոր թերահավատություն ունի այս գործերի բացահայտման առումով:

– Իրեն պետք է հարցնեք, թե ինչու այդպիսի բան ասաց: Սրանք տարբեր գործեր են: Հոկտեմբերի 27-ի պատվիրատուի ուղղությամբ ոչ մի ռեալ աշխատանք չի տարվել, իշխանությունները և իրավապահները լուրջ անելիքներ ունեն, Հոկտեմբերի 27-ի բացահայտումն անասելի դժվար է լինելու, մեկը հոսանքահարվեց, մյուսն ինֆարկտ ստացավ, դատական պրոցեսն ընթացավ շուտ վերջացնելու, բայց ոչ գործը լիովին բացահայտելու ճանապարհով: Իսկ Մարտի 1-ը սկզբունքորեն բոլորի համար ակունքներից մինչև ավարտման փուլ ավելի պարզ է, զուտ իրավական գնահատականի խնդիր կա: Հոկտեմբերի 27-ի բացահայտումը շատ ավելի բարդ է:

Արամ Սարգսյանն էլ զգուշացնում է, որ կարող է այն վերածվել քաղաքական շահարկումների միջոցի: Կա՞ այդ ռիսկը 20 տարի անց:

– Եթե խոսքը վերաբերում է սիրողական, ոչ պրոֆեսիոնալ կերպով արտաքին հետքեր փնտրելուն, ապա դա կարող է բերել քաղաքական բաների, բայց պետք է գնալ լուրջ, խիստ գաղտնիության պայմաններում աշխատանք իրականացնելու ճանապարհով: Հոկտեմբերի 27-ի տարելիցի վերաբերյալ ելույթները դիտեցի, երևի ամենադիպուկ բանը Սասուն Միքայելյանն էր ասել, թե ինչից պետք է սկսել. պետք է սկսել Գագիկ Ջհանգիրյանից, թող բացատրի, որոշակի ինֆորմացիա տա:

– Այսինքն՝ կա՞ որոշակի ինֆորմացիա, որը դուք չգիտեք, Ջհանգիրյանը գիտի:

– Դե նա նախաքննության մարմինն էր ղեկավարում: Կարևոր են հատկապես ԱԱԾ-ի հետ կապված խնդիրները, իրենց նախկինների հետ հարաբերությունները, և թե ինչպիսին էր աշխարհաքաղաքական իրավիճակը, մեր երկրի հարաբերություններն արտաքին աշխարհի հետ: Լսում եմ պարզունակ մտքեր Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտման հետ կապված: Երբ որ, ենթադրենք, լուրջ պետություն է նման բան պլանավորում (իսկ նման հարցը կարգավորելը փոքր պետության խնդիր չէր), 7-8 քայլանոց կոմբինացիաներ են արվում, և նույնիսկ կատարողը գլխի չի ընկնում, թե պատվիրատուն ով էր: Խիստ գաղտնիության պայմաններում պետք է զբաղվել այս գործով, որպեսզի հանիրավի թշնամիներ չվաստակենք:

– Մարտի 1-ից հետո քաղաքական հետապնդումների ենթարկվածներին արդարացնելու իրավական գործընթաց է սկսվել, տեղյա՞կ եք: Դուք չկաք այդ շղթայում:

– Ես երեկ լսել եմ Դավիթ Մաթևոսյանին, իմ տեղակալն էր Սյունիքում: Երբ Մարտի 1-ին Ն. Փաշինյանը, Ա. Սարգսյանը խոսեցին, որ հանուն երկրի կայունության պետք է գնան տները, ես ասացի, որ սովորաբար այսպիսի պարագաներում իրավական բլոկը սանձարձակ է դառնում, բռնում են, հետո են թղթերը սարքում… Սովորաբար շտաբի պետերին էին հավաքում, ով որ ընկներ ձեռքները, ես չընկա: Իմ փոխարեն ուղնուծուծով մտավորական Կարապետ Ռուբինյանին բռնեցին… Ես այդ կարգի հիվանդագին դաժանություն չեմ տեսել ոստիկանական կառույցների կողմից: Պատկերացրեք՝ հինգ մարդու լցրել են իրար վրա մեքենայի մեջ, վերևինին այնպես են խփել, որ ներքևինը ցավ է զգացել: Նույնիսկ եթե հասարակական կարգ պաշտպանելու համար ֆիզիկական ուժ են գործադում, դա պետք է հատու և արագ լինի, որ շատ ցավ չպատճառես, բայց անմեղ քնած մարդկանց պարագայում նման բան անե՞լ:

– Կարծիք կա, որ դուք իշխանությանը շատ էիք զայրացրել և հոգնեցրել, դրա համար էլ պատեհ առիթը բաց չթողեցին:

– Թքած այն իշխանության վրա, որը պետք է վերցնեին տասը զոհերի և հարյուրավոր մարդկանց տառապանքների գնով: Ի՞նչ շահեցին: Պետք է անպայման Ռ. Քոչարյանից հետո Ս. Սարգսյանը լինե՞ր, հետո նա էլ անպայման երրորդ անգամ լինե՞ր: Չեմ հասկանում՝ քի՞չ ունեին, ավելին ի՞նչ էին ուզում այս երկրից, այս ժողովրդից, որն իրենց գրկաբաց ընդունել էր: Իրենք ինչո՞վ փոխհատուցեցին այս ժողովրդի տառապանքը, որ այդպես դաժան ու սոսկալի վերաբերվեցին: Հիմա էլ Սերժ Սարգսյանն ասում է՝ եթե բացահայտվի, ես գնամ նստեմ: Բա պիտի նստես, բա ինչ պիտի անես: Դուք «կանաչի» գերին դարձաք, կարելի՞ էր այս երկրի հետ այսպես վարվել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում