Thursday, 28 03 2024
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում

Փաշինյանը պետք է գործի դնի մահակը

Գրվածքն այս վերլուծական չէ: Սա տեքստ է առանց պոլիտկոռեկտության և փիլիսոփայական բառախաղերի: Ավելի շուտ՝ ահազանգ է:

Իրավունքի գաղափարը Հայաստանի Հանրապետությունում պարտվում է: Դեռևս չձևավորված սաղմի կարգավիճակով բնում խեղդվում է: Միգուցե երևույթն այս շատերի համար ո՛չ տեսանելի է և ո՛չ էլ ընկալելի, քանի որ մարդկանց ճնշող մեծամասնությունը սովոր է միայն ֆիզիկական պատկերներ տեսնել՝ մոռանալով մյուս զգայարանների գոյության մասին: Եթե ավելի պարզ ձևակերպենք, ապա իրավունքի գաղափարը ոչնչացվում է գիտակցական անտեսանելի տիրույթում: Սա աստիճանական գործընթաց է, որը կարող է տարիներ տևել և միայն վերջնարդյունքում ֆիզիկական կերպարանք ընդունել՝ դառնալով տեսանելի: Բայց վերջնաարդյունքին այլևս հնարավոր չի լինի դիմագրավել, դա կդիտարկվի որպես հապաղած միջամտություն, քանի որ իրավունքի աստիճանական ոչնչացումը հանգենելու է ժողովրդավարության արժեզրկմանն ու գոյության անիմաստությանը:

Նմանատիպ զարգացումներից խուսափելու համար Հայաստանի կառավարությունը պետք է փոխի իր «թավշյա» էությունն ու անցնի վճռական և կոշտ քաղաքականության: Խոսքը հետհեղափոխական անարյուն ռեպրեսիայի մասին է, որը մի կողմից կհանդարտեցնի հեղափոխական անսանձ փոթորիկը, իսկ մյուս կողմից էլ բիրտ ու վիրահատական միջամտությամբ կհաստատի իրավունքի գերակայությունը: Նիկոլ Փաշինյանը պետք է գործի դնի իր ձեռքի տակ եղած մահակը, որի կիրառման համար չափազանց քիչ ժամկետներ են սահմանված: Եթե այս պահին մահակը չաշխատեցվի Փաշինյանի կողմից, ապա շուտով այն փոխանցվելու է մեկ ուրիշին, քանի որ համակարգը հակված է նորանոր արթուրվանեցյաններ ստեղծել:

Ժողովրդավարությունը փափուկ ու նուրբ խաղալիք չէ, որին անընդհատ քնքուշ ու մեղմ ներբողներ են ձոնում: Պահպանողական և ասիական հանրույթներում այն պետք է ներդրվի բռի և կոպիտ միջամտությամբ: Խոսքը ժողովրդավարական բռնության մասին է, որը ո՛չ սպանում է և ո՛չ էլ կտտանքների ենթարկում, այն միայն սանձում է ու սանձելով զգուշացնում: Այն իր էությամբ պատժիչ համակարգ չէ և պատժում է միայն այն ժամանակ, երբ վտանգ է զգում իր գոյության և շարունակական զարգացման համար: Ժողովրդավարությունը վերահսկում է և կառավարում, այլ ոչ թե՝ հսկում և իշխում:

Կրկնենք ևս մեկ անգամ. Նիկոլ Փաշինյանն ու կառավորղ թիմը պետք է անցնեն վճռական ու բիրտ մեթոդների: Հեղափոխական պատժիչ մահակը պետք է աշխատեցվի: Այլընտրանքը պարտությունն է և ժողովրդավարության անդառնալի վախճանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում