Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը հաղթանակով մեկնարկեց ATP հաշվետու մրցաշարում: Երկուսուկես ժամից ավելի տևած մրցավեճում իսպանացին պարտության մատնեց ամերիկացի Էնդի Ռոդդիկին: Խաղն ավարտվեց 3:6, 7:6, 6:4 հաշվով:
Այս հաջողությունը թույլ տվեց Նադալին զբաղեցնելA խմբի երկրորդ հորիզոնականը: Առաջին տեղում է սերբ Նովակ Ջոկովիչը, որը խաղային երկրորդ օրվա առաջին մրցավեճում 6:3, 6:3 հաշվով հաղթեց չեխ Տոմաշ Բերդիխին: