Լուրեր
Այս սկանդալը Չարենցը կսիրեր․ «Իմ քայլի» պատգամավոր

«Հուզանք և զանգ» ներկայացումը, ըստ հեղինակների, 1920-ականների ֆուտուրիզմի պոեզիայի էքսպերիմենտալ վերընթերցումն էր: Սակայն հանդիսատեսի մի հատվածն այն սվիններով ընդունեց: Ներկայացումը շատ կարճ ժամանակահատվածում դարձավ սոցցանցերում քննարկվող թոփ թեմա և անգամ որոշ օգտատերեր պահանջում էին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: «Հուզանք և զանգ» կատարողական արվեստի բեմադրության և դրան հաջորդած բուռն քննարկումների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանի հետ:

«Ես նորմալ եմ ընդունում, որ հանդիսատեսը որոշ բաներ սվիններով է ընդունում, խնդիր կա՝ ո՞ւմ ցենզուրայով պետք է ապրենք: Երբ որ թելադրում ես ճաշակ, դա ուրիշ բան է, երբ որ արգելում ես՝ ուրիշ: Երբ որ առաջարկվում է ֆուտուրիստական տեսանկյուն՝ կարող ես ընտրել, կարող ես չընտրել, կարող ես ասել՝ ինձ դուր չի գալիս: Չարենցը գրել է «Ռոմանս անսեր», դե եկեք Չարենցին ցենզուրայի ենթարկենք, ինչպե՞ս անենք, արձա՞նը հանենք, տուն-թանգարա՞նը փակենք, նրա անվան դպրո՞ցը փակենք»:

Գեղագիտական տեսանկյունից որքանո՞վ է ճիշտ, որ այդ ռադիկալ արվեստը ներկայացվի հանրային հարթակում, դրա համար գոյություն ունեն նորարարական ակումբներ, որտեղ կարող են գնալ այն մարդիկ, ովքեր դրա սպառողն են, որքանո՞վ է ճիշտ սիրո և հանդուրժողականության ֆոնին ներկայացնել այդ գործերը: Այս հարցերին ի պատասխան՝ պատգամավորը նշեց. «Այսպիսի ներկայացումը հենց հանրային տարածքում ներկայացնելու համար է և մղված է սկանդալ առաջացնելու, այսինքն՝ մարդկանց մեջ ինչ-որ բան շարժելու մղում ունի… »:

Արթուր Մանուկյանի կարծիքով, եթե ֆուտուրիստական գաղափարները, անգամ ամենառադիկալ մտքերը ներկայացվեն տաղանդավոր կերպով, սկանդալ չի լինի. «Բայց այդ սկանդալը փոքր  մաս ունի, մնացյալը քաղաքական սրացումներ են»:

Մանրամասն՝ տեսանկյունում:

  • Դիտումներ՝ *