Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին

Խոհանոցային գրոհ նախարարի դեմ

Խոհանոցային որոշ խոսակցություններ կուտակվում են ու հասնում վարչապետին՝ լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նա այդպես է արձագանքել գեներալիտետի դժգոհության մասին հարցերին ի պատասխան: Թեմա, որին նախօրեին ֆեյսբուքյան իր զրույցում անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը խոսել էր բանակն ու գեներալիտետը «թուլացնելու» մասին, այսպես ասած, մեղադրանքներին: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր, որ ոչ մի իշխանության շրջանում մեկուկես տարվա ընթացքում չի արվել բանակի ու զինվորականության համար այնքան բան, որքան հեղափոխությունից հետո ընկած ժամանակահատվածում: Պաշտպանության նախարարն էլ հաստատել է, որ արագացել է ամեն ինչ՝ բանակի սպառազինության համալրման տեմպից մինչև զինծառայողների կենցաղի բարելավման գործընթաց: Նախարարը նշել է, որ իհարկե այնպես չէ, որ բանակը դոփել է տեղում, սակայն ներկայումս կարճ ժամանակահատվածի մեջ կա մեծ արագություն:

Փաստորեն կան նաև «խոհանոցային կուտակումներ»՝ ինչպես նկատել է պաշտպանության նախարարը, փաստացի թերևս նկատի ունենալով այն, որ կա շրջանակ, որը ձգտում է վարչապետ Փաշինյանին հասցնել իբրև թե դժգոհության առկայության մասին տեղեկություններ: Այլ կերպ ասած՝ նախարար Տոնոյանն ակնարկում է, որ ոչ միայն նախորդ իշխող համակարգի տեղեկատվաքարոզչական աշխատանքի մաս է բովանդակությունը, թե իբրև վարչապետը թուլացնում է բանակը, ու դա առաջացնում է դժգոհություն, այլ նաև կան «խոհանոցային» շրջանակներ, որոնք փորձում են ստեղծել այդպիսի դժգոհության տպավորություն:

Նախարար Դավիթ Տոնոյանը, այլ կերպ ասած, ակնարկում է, որ կան շրջանակներ, որոնք վարչապետի մոտ փորձում են հասունացնել պաշտպանության նախարարի աշխատանքից դժգոհություն: Որովհետև, ի վերջո, եթե բանակում կա դժգոհություն վարչապետի աշխատանքից, իսկ վարչապետն էլ ներկայացնում է, թե որքան փոփոխություն է արվում բանակի հանդեպ ուշադրության իմաստով, ապա ստացվում է, որ այդ ջանքերը արդյունավետ չի իրացնում պաշտպանության նախարարը: Իսկ եթե խոսքը «խոհանոցային» ջանքի մասին է, ապա այստեղ հստակ է թերևս, որ խոսքը իշխանության «խոհանոցի» մասին է, քանի որ նախկին համակարգն իշխանության դեմ, իշխանության հանդեպ դժգոհություն առաջացնելու հարցում, օրինակ, գործում է բավականին բացահայտ՝ առանց որևէ խոհանոցային գաղտնիքներ պահելու:

Ինչո՞վ է պայմանավորված պաշտպանության նախարարի դեմ «խոհանոցային» ջանքը՝ հնարավոր է իհարկե ենթադրել: Ի վերջո պատճառների կամ մոտիվների դիապազոնը կարող է ներառել զուտ ինչ-ինչ անձնական հավակնությունների հանգամանքից մինչև քաղաքական խնդիրներ՝ հաշվի առնելով այն, որ շատերին կարող է անհանգստացնել պաշտպանության նախարար Տոնոյանի քաղաքական բարձր վարկանիշը:

Իսկ այդտեղ հանգամանքը հետաքրքիր է նրանով, որ իշխանության համակարգում պաշտպանության նախարարի քաղաքական բարձր վարկանիշը կարող է լինել նույն այդ համակարգում «քաղաքական մակաբուծության» հնարավոր փորձեր բացառող հանգամանք հենց վարչապետ Փաշինյանի համար: Իսկ, ինչպես հայտնի է, ցանկացած իշխանության պարագայում ժամանակի ընթացքում մշտապես ձևավորվում են այդ իշխանության անունով երդվող «քաղաքական մակաբույծ» խմբեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում