Թուրքիային հակաօդային պաշտպանության C-400 ռուսական համակարգերի մատակարարման երկրորդ փուլը նախատեսում Է դրանց համատեղ արտադրությունը, ինչը կարող Է իրականացվել 2020 թվականի վերջին: Այդ մասին հայտարարել Է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:
«C-400-ի մատակարարումների երկրորդ փուլի գծով մենք օրացույց ունենք հաջորդ տարվա համար: Այդ դեպքում, ի տարբերություն առաջին փուլի, խոսքը վերաբերում Է համատեղ արտադրությանը եւ տեխնոլոգիաների հանձնմանը: Համատեղ արտադրությունը կարող Է փոքր-ինչ փոփոխել նախանշված օրացույցը՝ ժամկետները հետաձգելով, հնարավոր Է՝ մինչեւ 2020 թվականի վերջը»,-ասել Է Դեմիրը NTV հեռուստաալիքի եթերում:
Նա հավելել Է, որ ռուսական կողմի հետ շարունակվում են կոնսուլտացիաները Թուրքիայում C-400-ի բաղադրիչների մասնակի արտադրության շուրջ:
Հակաօդային պաշտպանության նորագույն համակարգերի մատակարարումները, որոնք ճգնաժամ են առաջացրել ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում, սկսվել են հուլիսի կեսերին: Թուրքիային С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պարտավորագիրը «ՌոսօբորոնԷքսպորտ»-ն ստորագրել Է 2017 թվականի ապրիլին Մոսկվայում: Այն դարձել Է Ռուսաստանի ամենախոշոր արտահանական պարտավորագիրը ՆԱՏՕ-ի դաշինքի երկրների հետ:
Պարտավորագրի համաձայն, Ռուսաստանը Թուրքիային մատակարարել Է С-400 հակաօդային պաշտպանության համակարգի չորս դիվիզիոն՝ մոտավորապես 2,5 մլրդ դոլար գումարի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: