Saturday, 20 04 2024
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում

ԱԻՆ-ն ուսումնավարժանք է անցկացրել Սիսիան, Կապան և Ախթալա համայնքներում

Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունը` «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի աջակցությամբ, հոկտեմբերի 29-ին Սիսիան, 30-ին Կապան և նոյեմբերի 1-ին Ախթալա համայնքներում անցկացրեց դաշտային ուսումնավարժանքներ:

«Ուժեղ երկրաշարժի և երկրաշարժի հետևանքով Սպանդարյանի, Գեղիի ջրամբարների պատվարի փլուզման և Նահատակ պոչամբարի երկրորդ դամբայի վնասման դեպքերում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը» թեմայով դաշտային ուսումնավարժանքները մասնավորապես անցկացվեցին Սիսիան, Բալաք, Շաղատ, Ույծ, Որոտնավան, ինչպես նաև Ախթալա, Բենդիկ, Ճոճկան, Մեծ Այրում, Փոքր Այրում, Շամլուղ, Նեղոց բնակավայրերում:

Ուսումավարժանքները իրականացվեցին Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Աղետների ռիսկի նվազեցման դաշինք» (ALTER) ծրագրի շրջանակներում:

Միջոցառումներին մասնակցեցին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման, Սյունիքի, Լոռու մարզային փրկարարական վարչությունների, Սիսիանի և Կապանի համայնքային հրշեջ-փրկարարական ջոկատների, «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ի Ախթալայի ջոկատի, Սիսիանի, Կապանի և Ախթալայի համայնքային ոստիկանության ծառայողները, Սյունիքի և Լոռու մարզպետարանների, Սիսիանի (Սիսիան, Բալաք, Շաղատ, Ույծ, Որոտնավան), Կապանի և Ախթալայի (Ախթալա, Բենդիկ, Ճոճկան, Մեծ Այրում, Փոքր Այրում, Շամլուղ, Նեղոց) համայնքապետարանների և բնակավայրերի, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի, «Քոնթուր Գլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ի, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի, «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի,«Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի, համայնքային բժշկական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների, կրթական այլ օջախների ներկայացուցիչները, ինչպես նաև ALTER ծրագրի արտասահմանյան գործընկերները և համակարգող խմբի անդամները:

Դաշտային ուսումնավարժանքի նպատակն էր փորձարկել Սիսիան և Կապան համայնքների աղետների ռիսկի կառավարման, Ախթալա համայնքի արտակարգ իրավիճակներում գործելու պլանները, փորձարկել բնակչության պաշտպանության համակարգում ներառված կառույցների և կազմակերպությունների կողմից նախատեսվող միջոցառումները, կատարելագործել բնակչության իրազեկման, իրավիճակի գնահատման, որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ժամանակ տեխնիկայի, գույքի, հատուկ սարքավորումների և բուժօգնության միջոցների կիրառման գործում արձագանքող ստորաբաժանումների անձնակազմերի հմտությունները, ինչպես նաև կազմակերպել կամավորական խմբերի հետ ներդաշնակ աշխատանքը և ըստ ուժերի նշանակության` գործնական միջոցառումների իրականացումը:

Ուսումնավարժանքի ժամանակ գործնականում խաղարկվեցին բնակչության իրազեկման, իրավիճակի գնահատման, բնակչության տարահանման, պետական կառավարման համակարգի տարածքային մարմինների և ստորաբաժանումների, տեղական ինքնակառավարման մարմինների տարահանման, տեղեկատվության փոխանակման, որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման միջանկյալներ:

Խաղարկվել են սցենարներ, որոնք նախադեպային էին, մասնավորապես՝ տարահանվեցին ջրամբարի պատվարի փլուզման դեպքում հավանական ջրածածկման գոտում գտնվող պետական կառավարման համակարգի տարածքային մարմինները և ստորաբաժանումները, տեղական ինքնակառավարման մարմինը և մի շարք կրթական օջախները: Հավանական ջրածածկման գոտուց տարահանումը իրականացվեց արձագանքման պլաններով սահմանված ժամանակահատվածում: Տարահանման համար ամենամոտ անվտանգ գոտիները գտնվում էին 800 մետր հեռավորության վրա:

Ուսումնավարժանքից ակնկալվող արդյունքն էր Սիսիան, Կապան, և Ախթալա համայնքների բնակչության պաշտպանության համակարգի բոլոր հնարավոր շահառուների և թիրախային խմբերի միջև արդյունավետ համագործակցության և բնակչության պաշտպանության կազմակերպման դերակատարների գիտելիքային և գործառնական հմտությունների բարձրացումը, ինչպես նաև համայնքային արձագանքման պլաններով նախատեսված բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումների կատարման ժամանակահատվածների ճշգրտումը:

ALTER ծրագրի արտասահմանյան գործընկերները և համակարգող խմբի անդամները ամփոփելով դաշտային ուսումնավարժանքի արդյունքները, բարձր գնահատեցին բոլոր կողմերի ջանքերը դաշտային ուսումնավարժանքները բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու գործում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում