Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Էրիկ Վարդանյանի առաջին քայլը. Նոր հարություն մեր ամենատաղանդավոր ֆուտբոլիստի համար

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը կարիերան կշարունակի Ռուսաստանի Պրեմիեր լիգայում: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկության՝ մեր ֆուտբոլիստը 3.5 տարվա պայմանագիր է կնքել «Սոչիի» հետ: Տրանսֆերի մասին տեղեկությունը երեկ հաստատել էր նաև «Փյունիկ» ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը: Հիշեցնենք, որ «Սոչիում» է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: Մեր ազգային թիմի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին էլ այս թիմի մարզչական շտաբում է:

Օրեր առաջ ՀՖՖ կարգապահական կոմիտեն որոշում էր կայացրել Վարդանյանին 6 ամսով որակազրկելու վերաբերյալ: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության Երևանի «Արարատի» դեմ մրցավեճում Վարդանյանը հարվածել էր մրցակցի խաղացողին, հրել մրցավարին և միջնամատ ժեստ ցույց տվել «Արարատի» երկրպագուներին: Ու փաստորեն Վարդանյանը մեր ներքին առաջնությունում հնարավորություն կունենար խաղադաշտում հայտնվելու միայն 2020 թվականի ապրիլին: Իսկ ֆուտբոլիտի համար կես տարի չխաղալը կարող է լուրջ հետևանքներ թողնել նրա կարիերայի վրա: Նշենք, որ Վարդանյանը 21 տարեկան է և Հայաստանի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է, եթե ոչ՝ ամենատաղանդավորը:

Վերջին տարիներին Վարդանյանը հայտնվել էր մի շարք բարձրակարգ ակումբների ուշադրության կենտրոնում: Անցյալ տարվա ամռանը Վարդանյանը փորձաշրջան էր անցել Իսպանիայի Լա լիգան ներկայացնող «Լեգանեսում»: Նշվում էր, որ Վարդանյանը մոտ է այս թիմի հետ պայմանագիր կնքելուն, սակայն հայ ֆուտբոլիստը վերադարձավ հայրենիք: Արդեն այս տարվա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Էրիկ Վարդանյանը մոտ էր Մոսկվայի «Լոկոմոտիվ» տեղափոխվելուն, սակայն վերջին պահին գործարքը տեղի չունեցավ: Ռուսական մամուլը գրում էր, որ հայ ֆուտբոլիստը «Լոկոմոտիվի» շարքերը կհամալրի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Նախօրեին Վարդանյանի նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերել նաև Եկատերինբուրգի «Ուրալը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Վարազդատ Հարոյանը: Ընթացիկ մրցաշրջանում Վարդանյանը տպավորիչ խաղով աչքի էր ընկել Եվրոպա լիգայի խաղարկությունում:

Մեր ֆուտբոլիստի անմիջական ջանքերով «Փյունիկը» հաղթահարեց որակավորման երկրորդ փուլը՝ պայքարից դուրս թողնելով Չեխիայի ուժեղագույն ակումբներից մեկին՝ «Յաբլոնեցին»: Այս դիմակայությունից հետո հայտնի դարձավ, որ «Յաբլոնեցը» պատրաստ է գնել Վարդանյանի տրանսֆերը: Ոմանք այն կարծիքին են, որ Վարդանյանը կարող էր հայտնվել շատ ավելի ուժեղ թիմում, և որ «Սոչին» այնքան էլ լուրջ ակումբ չէ: Նախ՝ նշենք, որ 2018 թվականին հիմնադրված «Սոչին» Պրեմիեր լիգայի ամենահավակնոտ թիմերից մեկն է: Մասնավորապես, ակումբում կատարվում են լուրջ ներդրումներ, և կարճ ժամանակում հավաքագրվել է բավական ուժեղ կազմ: Այս պահին «Սոչին» 14 միավորով վերջին՝ 16-րդ հորիզոնականում է: Բայց թիմերի միջև միավորների տարբերությունն այնքան խիտ է, որ, օրինակ, 8-րդ հորիզոնականում գտնվող «Կռիլյա Սովետովին» Վարդանյանի նոր թիմը զիջում է ընդամենը 3, իսկ 6-րդ հորիզոնականում գտնվող Մոսկվայի «Սպարտակին»՝ 4 միավորով: Կարծում ենք՝ պարզ է, որ «Սոչին» լուրջ հույսեր է կապում Վարդանյանի հետ և երկրորդ շրջափուլում մտադիր է բարելավել դիրքերը:

Այն, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգան իր խաղամակարդակով մի քանի անգամ բարձր է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունից՝ անհերքելի է: Հաշվի առնելով Էրիկի տարիքը՝ սա վերջին տարիների ամենահաջող տրանսֆերներից մեկը կարելի է համարել: Սա լուրջ քայլ էր մեր ամենատաղանդավոր ֆուտբոլիստի համար, և հուսով ենք, որ նոր թիմում նա ևս աչքի կընկնի տպավորիչ խաղով:

2009 թվականին Հենրիխ Մխիթարյանը 20 տարեկան էր, երբ պայմանագիր կնքեց Դոնեցկի «Մետալուրգի» հետ: Այն ժամանակ ևս շատ էր խոսվում, որ Մխիթարյանը կարող էր հայտնվել շատ ավելի ուժեղ թիմում: Բայց ժամանակը ցույց տվեց, որ Մխիթարյանի որոշումը միանգամայն ճիշտ էր, և հետևողական աշխատանքի շնորհիվ մեր ֆուտբոլիստը հայտնվեց Եվրոպայի ուժեղագույն թիմերում:

Վարդանյանը կատարեց առաջին քայլը, և հիմա նրան լուրջ փորձություն է սպասվում անհամեմատ ավելի բարձր հարթության վրա: Նշենք, որ մինչև հունվար Վարդանյանը չի կարողանա խաղալ իր նոր թիմում, քանզի տրանսֆերային պատուհանը կբացվի միայն ամանորից հետո:

Հիշեցնենք, որ վերջերս Վարդանյանը երկարաձգել էր «Փյունիկի» հետ գործող պայմանագիրը: Երևանյան ակումբի կազմում նա անցկացրել է 69 հանդիպում և դարձել 13 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ: 2017 թվականից կիսապաշտպանը հանդես է գալիս նաև Հայաստանի հավաքականում, որի կազմում մասնակցել է 3 հանդիպման և խփել 1 գոլ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում