Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի անդամներն այցելել են Վերին Լարսի անցակետ և արտագնա նիստ անցկացրել Վլադիկավկազում՝ ՌԴ պետդումայի և Հյուսիսային Օսեթիայի խորհրդարանի ներկայացուցիչների, մաքսային ծառայության ղեկավարների և սահմանապահ զորքերի ներկայացուցիչների հետ: ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Փամբուխչյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ օրական 170 նախատեսած բեռնափոխադրողների փոխարեն սպասարկվում է 800 և ավելի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ ՌԴ ֆեդերալ բյուջեից հատկացվելու է 1,9 միլիարդ ռուբլի ռուսական հատվածում վերանորոգումներ, նոր տեխնիկական հագեցվածություն, ինչպես նաև տարածքի մի փոքր ընդլայնման համար գումար հատկացվելու: Խնդիրը, նրա խոսքով, նաև պետք է լուծել Վրաստանի իշխանությունների հետ: