Ուկրաինայի արդարադատության նախկին նախարար Ելենա Լուկաշը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին փորձում են տապալել՝ տեղեկացնում է gazeta.ru-ն։
Նա կարծում է, որ դրանում ներգրավված են որոշ քաղաքական ուժեր, որոնք ցանկանում են տապալել երկրի ներկայիս ղեկավարին:
Նրա խոսքով՝ դրա համար նախադրյալ կա՝ Դոնբասում ուժերի անջատում:
Լուկաշը նշել է, որ այս գործողությունը կարելի է համարել «կապիտուլյացիա»:
«Զելենսկուն փորձում են տապալել: Պատճառը հրաշալի է. կապիտուլյանտ»,- ասել է արդարադատության նախկին նախարարը:
Նա նաև նշել է, որ Զելենսկին չունի անվտանգության ուժեր։