Նոյեմբերի 3-ին Բաթումիի ափամերձ գոտուն տորնադոյով, մրրիկով և հորդառատ անձրևներով ուղակցվող սարսափելի փոթորիկ է հարվածել:
Ականատեսների խոսքերով, տորնադոյի ձագարը ձևավորվել է ափից որ հեռու: Այն շարժվել է դեպի հյուսիս և հանդարտվել արդեն Քոբուլեթիի ափերին:
Եղանակային անոմալ երևույթը տեղի է ունեցել հորդառատ անձրևների ֆոնին, որոնք արդեն երեք օր չեն դադարում Աջարիայում: Հեղեղվել են Բաթումիի կենտրոնական մի շարք փողոցներ:
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը հաղորդել է, որ Վրաստանի Սևծովյան ափին վատ եղանակը կշարունակվի մի քանի օր, իսկ Սև ծովում փոթորկի ներկայիս ուժը 4-5 բալ է: