ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պատասխանել է Թուրքիային Դաշինքից վտարելու կոչերին, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ն, ի տարբերություն ԵՄ-ի, դաշինքի անդամներից մեկի դեմ միջոցներ ձեռնարկելու մեխանիզմներ չի նախատեսում:
Սթոլթենբերգը նշել է Անկարայի դերը Սիրիայի հյուսիս-արևելքում բռնությունների նվազեցման գործում: Դաշինքի գլխավոր քարտուղարը նշել է, որ դաշնակիցների միջև ընթանում է բաց երկխոսություն, և Թուրքիան այնքան փախստական է ընդունել, որքան դաշնակիցներից և ոչ մեկը: