Thursday, 18 04 2024
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»

Ո՞ւմ է փնտրում Քոչարյանը

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների նախաձեռնած  «Հաղթանակ»  շարժման ներկայացուցիչներն այսօր ստորագրահավաք են անցկացրել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ ի աջակցություն  Ռոբերտ Քոչարյանի։

«Մենք ցանկանում ենք Ձեզ հետ կիսվել Հայաստանի առջև ծառացած խնդիրներով։  Ձեզանից շատերը կամա թե ակամա տեղյակ չեն, թե ինչ է կատարվում այսօր Երևանում։ ՀՀ-ն այսօր կանգնած է շատ լուրջ մարտահրավերների առաջ, այս պատճառով եկել ենք Ձեզ հետ զրուցելու, մտածելու և կիսվելու, որոշելու, թե ինչ ենք անելու, որ մեր երկիրը դառնա մեր երազանքների հայրենիքը։ Մեր շարժման կարգախոսն է «Միացումը», մենք կոչ ենք անում միանալ մեզ»,-իր ելույթում նշել է շարժման ներկայացուցիչներից մեկը։

Շարժումը ստորագրահավաքի գործընթացը սկսել է հոկտեմբերի 26-ին՝ Հաղթանակի զբոսայգուց։ Նախաձեռնության անդամներն արդեն եղել են Չարենցավան և Աբովյան քաղաքներում։

Մենք «Հաղթանակի» քոչարյանական հետագիծը բացահայտել ենք վաղուց, երբ այս նախաձեռնության անդամները քողարկվում էին հայրենասիրական լոզունգների ու բարձրագոչ հայտարարությունների ստվերում։

Առնվազն մեկ շաբաթ է՝ «Հաղթանակը» «բացահայտվել» է ու Քոչարյանի համար ստորագրավաք է իրականացնում։ Իհարկե, հասարակությանը շատ ավելի հետաքրքիր է, թե, օրինակ, այս ընթացքում քանի մարդ է ստորագրել Քոչարյանի աջակցության համար, քան՝ այն պոռոտախոս ելույթները, որոնք տիրաժավորվում են երկրորդ նախագահի կողմնակիցների կողմից։ Վստահ չեմ, որ «Հաղթանակը» թվեր կհրապարակի, քանի որ հասարակական տրամադրությունները հուշում են Քոչարյանի աջակիցների սակավաթվության մասին։ Ավելի շատ հակված ենք ենթադրել, որ Քոչարյանին աջակցող հերթական նախաձեռնությունը, ինչպես և մյուսները, իմիտացիոն բնույթ ունի, որի նպատակը ցույց տալն է, թե իբրև Հայաստանում երկրորդ նախագահն աջակիցներ ունի։

Երբ «երազանքների հայրենիք»-ի մասին խոսում են Քոչարյանի կողմնակիցները, տպավորություն է ստեղծվում, թե հասարակությանը միտումնավոր ծաղրում են կամ ստեղծում են միջավայր, երբ նույն այդ հասարակությանը ստիպում է ավելի կոնսոլիդացվել՝ Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու ու ազատազրկելու հարցում։

Քոչարյանի պատկերացրած  «երազանքների հայրենիքում» տեղի է ունեցել երկու աննախադեպ ոճիր, գավառական մեկը թալանել է երկիրն ու հասարակությանը՝ դառնալով միլիարդավոր դոլարների հարստության տեր, երկիրը վերածվել է արյունոտ խրախճանքներով ու կոռուպցիոն պատմություններով հարուստ մի տարածքի։

Դա «երազանքների հայրենիք» էր բացառապես Ռոբերտ Քոչարյանի ու նրա կլանի համար, իսկ երբ հասարակությունը սկսեց երազել իր հայրենիքի մասին, ապա տեղի ունեցավ հեղափոխություն՝ Ռոբերտ Քոչարյանի համար անշրջելի դարձնելով կալանքը։

Այնպես է ստացվել, որ Հայաստանում «երազանքների հայրենիք» կարող են ունենալ կամ հասարակությունը կամ Ռոբերտ Քոչարյանը ու այս հարթության վրա այսօր ամեն բան բնական է, անհասկանալի է միայն, թե հասարակության մեջ ո՞ւմ է փնտրում Քոչարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում