Thursday, 28 03 2024
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել

«Նաիրի Հունանյանն իմ թշնամին է, բայց նա պայծառ միտք ունի, կարող է տալ շատ հարցերի պատասխաններ»

«Ես հետևում եմ վերջին շրջանի քննարկումներին և միանշանակ կողմ եմ, որ Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացվի։ Այդտեղ շատ մութ, չպարզված ու բաց մնացած հարցեր կան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված և 2017 թվականի նոյեմբերի 3-ին մահացած Էդիկ Գրիգորյանի հայրը՝ Գարեգին Գրիգորյանը։

Գրիգորյանի հայրը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից 27-ի գործով ոճրագործ Նաիրի Հունանյանին այցելությանը և նրա արձանագրմանը, որ Նաիրի Հունանյանը ադեկվատ վիճակում է, նկատեց, որ դա թույլ է տալիս ենթադրելու, որ Նաիրի Հունանյանը ցանկության դեպքում կարող է լույս սփռել կատարվածի վրա, տալ մինչ օրս բոլորին տանջող որոշ հարցերի պատասխաններ։ «Նա այդ ժամանակ էլ շատ պայծառ միտք ուներ։ Ես Նաիրի Հունանյանին ինձ թշնամի եմ համարում, բայց նա այն ժամանակ խելոք տղա էր, պայծառ միտք ուներ։

Հիմա, եթե նա ցանկություն ունենա, շատ հարցեր կարող են պարզաբանվել»,- ասաց Գրիգորյանը՝ առողջական խնդիրների պատճառով հրաժարվելով այլ հարցերի պատասխանել։

Հիշեցնենք, որ Էդիկ Գրիգորյանը մահացավ 2017-ի նոյեմբերի 3-ին ։ Ըստ պաշտոնական վարկածի՝ ցմահ դատապարտյալը գիշերը սրտի շրջանում սուր ցավեր է ունեցել, արագ հրավիրվել էր շտապօգնություն, և նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ գրանցվել էր կենսաբանական մահ: Գրիգորյանը սրտի փականի վիրահատության էր ենթարկվել 2013-ին, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում:

Գրիգորյանի մահվանից հետո, սակայն, նրա հարազատները բողոք էին ներկայացրել։ Դեռևս այդ ժամանակ Գրիգորյանի հայրը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ շտապօգնությունը ժամանակին չի եկել, և եթե ժամանակին գար ու ժամանակին իր որդու գանգատներին ուշադրություն դարձվեր, գուցե մահ չարձանագրվեր։

Դրանից հետո նրանց բողոքի հիման վրա քրեական գործ հարուցվեց, սակայն Գարիկ Գրիգորյանի խոսքերով՝ առ այսօր այդ քրեական գործի շրջանակներում ոչինչ չի պարզվել։ «Ոչ մի բան էլ չի պարզվել մինչև հիմա։ Ծածկադմբոց են անում»,- ասաց Գրիգորյանի հայրը։

Դեռևս 2017-ին Գարեգին Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ իրեն դուր չի գալիս, որ Էդիկ Գրիգորյանի մահը ևս փորձ է արվում ներկայացնել Հոկտեմբերի 27-ի խորհրդավոր շղարշով։ Իբր նրա վերջին նամակը կապ ուներ իր մահվան հետ. այն նամակը, որը հրապարակվեց մամուլում Հոկտեմբերի 27-ից առաջ, և որով Էդիկ Գրիգորյանը խոստանում էր ուշագրավ բացահայտումներ անել։

Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 27-ի գործով դատավճիռը հրապարակվեց 2003 թվականի դեկտեմբերի 2-ին: Կենտրոնի դատարանի վճռով՝ 6 անձ դատապարտվեց ցմահ, մեկ անձ՝ 14 տարվա ազատազրկման:

Ցմահ դատապարտյալներից Վռամ Գալստյանը՝ Կարեն և Նաիրի Հունանյանների քեռին, պաշտոնական վարկածի համաձայն՝ 2004-ի ապրիլի 27-ին ինքնասպան է եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մենախցում:

Գործով 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանն էլ մահացել է 2010-ի մայիսին՝ սրտի կաթվածից:

Իսկ գործով մեղադրյալներից Նորայր Եղիազարյանը մահացել է նախքան դատավճռի հրապարակումը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի իր խցում էլեկտրահարվելու հետևանքով:

Հոկտեմբերի 27-ի գործին առնչություն ունեցող մի շարք մարդիկ ամենատարբեր հանգամանքներում ևս կնքել են իրենց մահկանացուն:

ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը գործով կալանավորված անձանցից մեկն էր, որն ազատ արձակվեց և մահացավ 2004թ. սեպտեմբերի 18-ին՝ գիտակցության չգալով մայիսի 28-ին Ապարան-Երևան ավտոմայրուղու վրա պատահած ավտովթարից հետո:

ԱԺ նախկին բուժքույր Ռոզա Հովհաննիսյանը գործով անցնող վկաներից էր, տեղափոխվել էր ԱՄՆ, որտեղ էլ ավտովթարից մահացավ 2004-ի սեպտեմբերի 1-ին:

Հասմիկ Աբրահամյանը ԱԺ արձանագրային բաժնի աշխատակցուհի էր, գործով վկա, ինքնասպան եղավ 2004-ին: Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը սպանվել է 2002 թվականի դեկտեմբերի 28-ին՝ Երևանում։

Հոկտեմբերի 27-ի գործով անցնող առանցքային վկաներից Հ1-ի լրագրող Տիգրան Նազարյանը վախճանվել է 2014-ին՝ ԱՄՆ-ում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում