Tuesday, 16 04 2024
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում
Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը․ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 14 մասնակցի
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում

Վարչապետ Փաշինյանը ճիշտ է, հեղափոխական Փաշինյանը՝ սխալ

Երեկ Նիկոլ Փաշինյանն անմիջապես կառավարական առանձնատնից մտել է ֆեյսբուքյան ուղիղ եթեր՝ պատասխանելով վերջին շրջանի մեղադրանքներին, որոնք վերաբերում են հարյուր հազարավոր դոլարների հասնող վարչապետական ծառայողական մեքենային, 50 միլիոնանոց ինքնաթիռին և այլ շքեղությունների մասին տեղեկություններին:

Խնդիրն, իհարկե, բազմաշերտ է ու պահանջում է առնվազն ավելի խորքային անլիզ։ Նախ՝ հարցի ֆորմալիստական կողմի մասին։

Հասարակությունը վարչապետից պահանջում է հաշվետվություն, վարչապետը ականջալուր է լինում այդ պահանջին։

Սա աքսիոմ է ամբողջ աշխարհում, որը, սակայն, չի գործել մինչհեղափոխական Հայաստանում, որտեղ քրեաօլիգարխիկ իշխանությունը գաղտնիացրել է անգամ իրեն վերաբերող ծախսերը՝ քողարկելու համար չհիմնավորված շռայլությունը, կոռուպցիոն դրսևորումները։ Հիմա փաստորեն Փաշինյանը հրապարակայնորեն խոսում է բոլոր խնդիրների մասին, անգամ պատասխանում է մեղադրանքներին, ինչն, անշուշտ, նոր քաղաքական մշակույթի դրսևորում է։ Սա դրական երեևույթ է, որը չեն կարող քննադատել անգամ Փաշինյանի մոլի հակառակորդները։

https://www.youtube.com/watch?v=0W26NDM5a0s&amp=&feature=youtu.be

Մյուս կողմից Նիկոլ Փաշինյանը պարտավոր է պատասխանել հնչող մեղադրանքներին, որոնք հաճախ ոչ թե անաչառ հետաքննության արդյունք են, այլ ռևանշիստական տրամադրությունների հետևանք։

Մենք տեղեկություններ ունենք, որ կան բամբասանքներ, որոնք ստեղծելու և տարածելու համար որոշ մարդիկ միլիոնավոր դոլարներ են ծախսում և այդ միտքը մեզ, անկեղծ ասած, ոգևորում է․ իր ուղիղ եթերում երեկ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որովհետև եթե մենք այդ բամբասանքները հերքենք, իրենք ստիպված են լինելու ավելի մեծ փողեր ծախսել նոր բամբասանքներ ստեղծելու վրա: Սա նախկին կոռուպցիոներներին սնանկացնելու բավականին հուսալի ճանապարհ է: Իհարկե, մյուս ճանապարհի մասին չենք մոռացել, իրավապահ մարմինները պետք է աշխատեն: Բայց նաև պետք է ֆրուստրացիայի ենթարկել այն մարդկանց, որոնք թալանված միլիոնները դնում են մեր ընտանիքի մասին բամբասանքներ ստեղծելու, դրանք ֆեյք լրատվամիջոցների միջոցով տարածելու վրա»,-ասել է Փաշինյանը:

Նա հավաստիացրել է, որ ոչ մի բամբասանք անպատասխան չեն թողնելու. «Այնպես որ կոռուպցիոներները թող նորից փողեր հանեն նոր բամբասանքներ հորինելու և իրենց լրատվամիջոցներում տարածելու համար: Մենք չենք թողնելու, որ իրենց ծախսած որեւէ կոպեկ արդյունավետ լինի»,-ընդգծել է վարչապետը:

Այս հարթության վրա Նիկոլ Փաշինյանը միանգամայն ճիշտ է․ մի կողմից կառավարությունն ու նրա ղեկավարը պետք է հաշվետու լինեն հասարակությանը, մյուս կողմից՝ արժանի հարված պետք է տրվի քարոզչական մանիպուլյացիային, որի դրսևորումները նման են «հիբրիդային պատերազմի»։

Սակայն՝ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, ապա նույնը չի կարելի ասել հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի մասին։

«Մերժենք Սերժին» կարգախոսը վերաբերում էր ոչ միայն անձերին, այլ նաև՝ էլիտային ու նրա արտոնություններին, շքեղություններին, դրանք արդյունքում անխուսափելիորեն ծնվող կոռուպցիային։

Հեղափոխությունն ու շքեղ առանձնատներն անհամատեղելի են, եթե անգամ մեկնաբանելով տարածվող լուրերը, թե առանձնատան վերանորոգման համար 2 միլիոն դոլար է ծախսվել՝ Փաշինյանն ընդգծել է, որ վերանորոգման աշխատանքների համար ծախսվել է առնվազն 10 անգամ ավելի պակաս գումար: Հաշվետու կառավարությանը հասարակությանը գուցե գնահատի, սակայն հաստատ չի կարողանա հասկանալ հեղափոխության հարթակին, որը մեկ ու կես տարում հասցրել է դառնալ էլիտա, որն աղքատ երկրում շարունակում է մտածել կառավարական առանձնատների կոմֆորտի, սեփական աշխատավարձերի բարձրացման ու դրան ուղեկցող անհեթեթ պատճառաբանությունների մասին ու առհասարակ՝ «մոռացել» է քանդել պարիսպները, որոնք խորհրդանշում են «արքունական» Հայաստանի գոյությունը նույնիսկ հեղափոխական Հայաստանում։ Հասարակությունը պահանջում է ոչ թե «համեստ» արքունիք, այլ վերջինիս վերացումը՝ արտոնությունների իր համակարգով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում