Հրդեհ է բռնկվել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի օդանավում, հայտնում է Kyodo-ն:
Պարզվում է՝ հրդեհն առաջացել է այն ժամանակ, երբ Աբեն պատվիրակության հետ գնացել են ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովին:
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է ջեռոցում, որը նախատեսված էր սնունդը տաքացնելու համար:
Հրդեհը հաջողությամբ մարվել է: Արտակարգ իրավիճակների ժամանակ ոչ ոք չի տուժել: