Ամերիկյան Apple ընկերությունը գործարկել է սեփական՝ Apple TV+ հոսքային հարթակը։ Այս մասին հաղորդվել է կորպորացիայի պաշտոնական կայքում:
Հարթակին կարելի է միանալ Apple սարքերի՝ Apple TV հավելվածի միջոցով, ընկերության կայքից և որոշ Smart հեռուստացույցներով:
Ինչպես նշվեց, ցանկացողներն առաջին յոթ օրում անվճար կօգտվեն ծառայությունից, հետագայում հարկ կլինի բաժանորդագրվել:
«Apple TV+»-ում հասանելի կլինի ենթագրերով սերիալների շարք, առայժմ առանց ռուսերեն դուբլյաժի: